Պակիստանում տասնյակ մարդիկ են զոհվել մարդատար գնացքում բռնկած հրդեհի հետևանքով

Պակիստանի Փենջաբի նահանգում ուժգին հրդեհ է բռնկել մարդատար գնացքում, կրակը ճարակել է էկոնոմ դասի երեք վագոն: Ինչպես Dawn թերթին հայտնել են Ռահիմ Յար Խան օկրուգի արտակարգ ծառայություններում, զոհվել է 24 մարդ: Jang со թերթը՝ վկայակոչելով աղբյուրներ, հայտնել է 46 զոհվածի մասին, իսկ Geo TV հեռուստաալիքը՝ հղում անելով տեղի ոստիկանության ներկայացուցչին, հայտնել է, որ հրդեհի հետեւանքով զոհվել է 62 մարդ։

Նախնական տվյալներով՝ հրդեհի պատճառ է դարձել գազասալիկի բալոնի պայթելը, որոնք ուղեւորներն անօրինականորեն օգտագործում էին նախաճաշ պատրաստելու համար: Հաղորդակցուղիների նախարար Շեյխ Ռաշիդի խոսքով՝ մարդիկ փրկվելու համար դուրս էին նետվում այրվող վագոնների պատուհաններից: Տուժածների ստույգ թիվն առայժմ չի նշվում:

Հրդեհը տեղի է ունեցել Կարաչիից Ռավալպինդի ընթացող գնացքում: Այժմ այն կանգած է Լիակատպուր քաղաքից ոչ հեռու:
Պակիստանի վարչապետ Իմրան Խանը ցավակցություն է հայտնել զոհվածների ընտանիքներին եւ հանձնարարել անհրաժեշտ ողջ օգնությունը ցուցաբերել տուժածներին, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031