Բաժիններ՝

Facebook ընկերությունն Իսրայելի ֆիրմային մեղադրել է WhatsApp-ի օգտատերերին լրտեսելու մեջ

Facebook ընկերությունը դատական հայց է հարուցել Իսրայելի NSO Group ֆիրմայի դեմ՝ նրան մեղադրելով լրտեսման համար WhatsApp հավելվածն օգտագործելու մեջ: Այդ մասին են վկայում այն փաստաթղթերը, որոնք հոկտեմբերի 29-ին ստացվել են Կալիֆոռնիայի նահանգի Հյուսիսային օկրուգի դաշնային դատարանի էլեկտրոնային պահոցում։

Հայցվորների դերում հանդես են եկել Facebook-ը եւ նրան պատկանող WhatsApp ընկերությունը, որը հաղորդագրությունների ակնթարթային առաքման համար համանուն հավելվածի գործարկուն է:

Հայցում ապացուցվում է, որ NSO Group-ն ընթացիկ տարվա ապրիլից մինչեւ մայիս «ԱՄՆ-ում եւ այլ երկրներում WhatsApp-ի սերվերներն օգտագործել է 1400 շարժական հեռախոսների եւ այլ սարքերի վնասաբեր ծրագրային ապահովում առաքելու համար»: Այդ ծրագրային ապահովումն, ինչպես ընդգծում են հայցվորները, նախատեսված է «WhatsApp-ի որոշակի օգտատերերի լրտեսման», այդ թվում՝ նրանց հաղորդագրություններ մուտքի, զանգերի եւ գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկատվություն ստանալու համար:

Մայիսին Facebook-ի եւ WhatsApp-ի մասնագետներն արձանագրել են NSO Group-ի կողմից այդ գործունեությունը եւ կասեցրել այն: Այն անձանց թվում, որոնց նկատմամբ տվյալ ծրագրերի միջոցով իրականացրել են լրտեսումը, հայցվորների խոսքով, եղել են պետական պաշտոնյաներ, լրագրողներ, իրավապաշտպաններ, փաստաբաններ, ինչպես նաեւ նրանք, ում պատվիրատուները համարել են այլախոհներ: Հայցվորները դատարանին խնդրում են արգելք դնել NSO Group-ի գործունեության վրա, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս