
Գլոբալ տաքացումը կարող է թերսնումն էլ ավելի վտանգավոր դարձնել առողջության համար. գիտնականներ

Բրազիլիայի ամենաընչազուրկ բնակիչների կյանքի դիտարկումները ցույց են տվել, որ տարեկան միջին ջերմաստիճանների հետագա աճը էլ ավելի վտանգավոր կդարձնի մշտական թերսնումը մարդու առողջության համար, քան այժմ: Այդ եզրակցությանն են հանգել գիտնականները, որոնց հոդվածը հրապարակել է PLOS Medicine գիտական հանդեսը։
«Գլոբալ տաքացումն ամենամեծ արգելքներից մեկն է աշխարհում սովի եւ թերսնման դեմ պայքարի համար, առանձնապես դա վերաբերում է եկամտի ցածր եւ միջին մակարդակով երկրներին: Ընթացիկ գնահատումներով՝ հարյուրամյակի կեսերին դա սննդի մատչելիությունը կնվազեցնի 3,2 տոկոսով, ինչն ամեն տարի կխլի մոտավորապես 30 հազար մարդու կյանք»,- գրում են կլիմայագետները:
Գլոբալ տաքացման գլխավոր հետեւանքներից մեկն այսպես կոչված «էքստրեմալ եղանակային երեւույթներն» են: Դրա տակ գիտնականները հասկանում են ձմռանն անոմալ բարձր ջերմաստիճանների շրջանները, տապի ալիքներն ամռան ժամանակ, շաբաթական տեղատարափ անձրեւները, երաշտները եւ «սխալ» եղանակի հետ կապված այլ ֆենոմեններ: Դրա վառ օրինակներն են 2012 թվականին ջրհեղեղը Կրիմսկում եւ 2010 թվականին ամառային շոգը Ռուսաստանում: Գիտնականների ընթացիկ կանխատեսումներով՝ նման երեույթներն ապագայում տեղի կունենան ավելի ու ավելի հաճախակի եւ կվերաբերեն Երկրի ավելի մեծ աշխարհաշրջանների:
Ինչպես կարծում են բժիշկները, դա կհանգեցնի մահացության կտրուկ աճի. ամռանը տապի յուրաքանչյուր «ավելորդ» աստիճանը 5 տոկոսով կմեծացնի մահացածների թիվը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: