![](/banners/BeFunky-design.jpg)
«Սա շատ ցավալի իրավիճակ է». Սինձո Աբե
![](https://168.am/wp-content/uploads/2019/10/546_1546790743.jpg)
Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն հոկտեմբերի 31-ին ներողություն է խնդրել ճապոնացի ժողովրդից արդարադատության նախարար Կացույուկի Կավայիի պաշտոնաթողության համար: Նախարարների կաբինետի անդամի պաշտոնաթողության համար ներողությունն արդեն երկրորդն է դարձել անցած շաբաթվա ընթացքում. ավելի վաղ սկանդալի պատճառով պաշտոնաթողություն էր խնդրել երկրի էկոնոմիկայի, առեւտրի եւ արդյունաբերության նախարար Իսյու Սուգավարան։
«Սա շատ ցավալի իրավիճակ է: Ես կցանկանայի խորապես ներողություն հայցել ճապոնացի ժողովրդից»,- նշել է Աբեն իր դիվանատանը լրագրողների հետ կայացած հանդիպմանը: Ավելի վաղ Կավային Ճապոնիայի կառավարության ղեկավարին պաշտոնաթողության խնդրագիր է ներկայացրել, որը Սինձո Աբեն ստորագրել է:
Ճապոնիայի արդարադատության նախարարի շուրջն սկանդալը բորբոքվել է այս շաբաթ, երբ շաբաթահանդեսներից մեկում տեղեկատվություն է հայտնվել այն մասին, թե նա եւ նրա կինը, որը նաեւ խորհրդարանի վերին պալատի պատգամավոր է Ճապոնիայի կառավարող Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունից, իրենց ընտրարշավի ընթացքում խախտել են օրենսդրությունն իրենց շտաբների միջոցների ոչ նպատակային ծախսման միջոցով: Մասնավորապես, նշվել է, որ նրանք կրկնակի բարձրացրել են ընտրարշավների վարձու անձնակազմի վճարումները, հաղորդել է ՏԱՍՍ-ը: