
Խոշոր ավտովթար Երևանում. մեկնել է երկու մարտական հաշվարկ

Հոկտեմբերի 30-ին, ժամը 19:03-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ազատության պողոտայի և Նաիրի Զարյան փողոցի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան շրջվել է, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «Lada Priora» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Անդրանիկ Շ., ծնված 1993 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, շրջվել և բախվել կայանած «Lexus IS 250» (վարորդ՝ Հովհաննես Մ.) և «Hyundai Elantra» (վարորդ՝ Դավիթ Մ.) մակնիշների ավտոմեքենաներին:
Մինչ փրկարարների՝ կանչ վայր հասնելն Անդրանիկ Շ.-ին քաղաքացիների ուժերով դուրս են բերել ավտոմեքենայից. վերջինիս շտապօգնության աշխատակիցները տեղում ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն (հոսպիտալացման կարիք չի եղել):
Փրկարարները սահմանազատել են տարածքը, ուղղել շրջված «LADA Priora» մակնիշի ավտոմեքենան և հոսանքազրկել այն: