Զինծառայողների մարտական և ֆիզիկական պատրաստվածության ամրապնդման նպատակով նոյեմբերի 11-ին 1-ին զորամիավորման հատուկ նշանակության ստորաբաժանումների զինծառայողներն անցկացրել են 10 կմ երթարշավ:
Եվրահանձնաժողովի (ԵՀ) ապագա նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը նոյեմբերի 12-ին Փարիզի խաղաղության համաժողովում ելույթի ընթացքում հայտարարել է Եվրամիության արտաքին քաղաքական գործունեության ծախսերը 30 տոկոսով մեծացնելու պլանների մասին։
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Նիդերլանդների Թագավորության նորանշանակ դեսպան Մարիա Կրիստինա վան Կոլդամը (նստավայրը` Թբիլիսի):
Հեղափոխության արժեքները չեն գիտակցվել անգամ նրանց կողմից, ովքեր քայլում էին՝ փորձելով տեղ հասնել։ Ու էնտեղը ուր հասան՝ արդեն մերժված էր»։
Անձնակազմի գործողությունների ներդաշնակման, մասնագիտական գիտելիքների և գործնական հմտությունների կատարելագործման նպատակով նոյեմբերի 11-ին 5-րդ զորամիավորման հատուկ նշանակության ստորաբաժանումների զինծառայողներն անցկացրել են մարտավարամասնագիտական վարժանքներ՝ մարտական հրաձգությամբ:
Երեկ Արդարադատության նախարարի տեղակալ Աննա Վարդապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ դադարեցրել է իր աշխատանքն Արդարադատության նախարարությունում, իսկ այսօր նախարարությունը պարզաբանում էր տարածել նրա ազատման վերաբերյալ:
Վարչապետ և ԱԳ նախարար, հանկարծ չքննարկեք 5 շրջանների վերադարձը՝ առանց Արցախի կարգավիճակի վերջնական հստակեցման և անվտանգության հստակ և երաշխավորված միջոցառումների: Ոչ մի դեպքում:
Աշխատանքային այցով Ֆրանսիայում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցում է Փարիզի խաղաղության երկրորդ համաժողովին, որին ներկա են նաև մի շարք պետությունների և կառավարությունների ղեկավարներ:
Նոյեմբերի 12-ի ցերեկը, 13-17-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Երևան քաղաքի Ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, շարունակվում է գեներալ Մանվել Գրիգորյանի ու նրա կնոջ՝ Նազիկ Ամիրյանի գործով դատական նիստը:
Նոյեմբերի 11-ին, ժամը 23.50-ին, հիվանդանոցից ոստիկանության Գավառի բաժին հաղորդում է ստացվել, որ «էկզոգեն թունավորում շմոլ գազով» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել Սարուխան գյուղի 3 բնակիչ:
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Փարիզի խաղաղության համաժողովում ներկայացված IDEA հիմնադրամի տաղավար։
Նոյեմբերի 11-ին Երևանում թալանել են Ազգային ժողովի պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, Արարատի մարզի Նոր Կյանք գյուղի բնակիչ Ռուստամ Բաքոյանին
Ակցիա՝ դատարանի դիմաց. ՈՒՂԻՂ
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը Փարիզի խաղաղության ֆորումի շրջանակներում ֆորումի գրադարանին խորհրդանշական նվերներ հանձնեց:
«Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը խորհրդարան է ներկայացրել նախագիծ, որով առաջարկվում է լրացում կատարել Հարկային օրենսգրքում և բարերարներին հնարավորություն տալ՝ ռազմական նպատակով ռազմական նշանակության տեխնիկայի ներմուծման գործընթացը դյուրացնելու համար:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովը նամակ է ստացել «Սպայկա» ընկերությունից՝ պանրով բեռնված բեռնատարարները Վերին Լարսի անցակետից հետ ուղարկելու հարցի վերաբերյալ և սկսել է զբաղվել խնդրով:
Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանի համոզմամբ՝ պատգամավոր Գևորգ Պետրոսյանի հեղինակած նախագծի շուրջ աղմուկն արվում է մեկ նպատակով։ «Այստեղ խնդիրը «բոլոլա» սարքելու մեջ է, նպատակը՝ քաղաքական»,- ասաց Ա. Սիմոնյանը։
«Շենքերը 4-6 հարկանի կլինեն, նախատեսում ենք ավտոկայանատեղի, սոցիալական և այլ բնույթի կառույցներ, օրինակ՝ մանկապարտեզ, խանութ, պուրակներ, խաղահրապարակներ, մեծ կանաչ տարածք: Նախագծի ընդհանուր արժեքը 2.7 միլիարդ դրամ է նախատեսված»,- լրագրողներին հայտնեց «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Նարեկ Ամբարյանը:
«Հայաստանի Հելսինկյան կոմիտե» հասարակական կազմակերպության նախագահ Ավետիք Իշխանյանի և ՀՀ ԱԺ պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի անձնական երաշխավորությամբ կալանքից ազատ է արձակվել ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը:
168 ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ
Իտալիայի հարավում վտանգի աձենաբարձր՝ կարմիր, մակարդակ է հայտարարված նոյեմբերի 12-ին այնտեղ սպասվող սաստիկ տեղատարփ անձրեւների եւ ամպրոպների պատճառով:
Սիրիայում հումանիտար առաքելություն իրականացնող խմբի հայ բժիշկներից մեկը Հալեպի զինվորական հոսպիտալում ծննդկանի ու նորածնի կյանքեր է փրկել։
ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկից ազատ է արձակվել:
Հանրապետության նախագահի նստավայրում, նախագահ Արմեն Սարգսյանի ներկայությամբ, այսօր տեղի է ունեցել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նորանշանակ դատավորներ Դանիել Մխեյանի և Արմինե Մելիքսեթյանի, Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներ Մարիաննա Ստեփանյանի և Գառնիկ Ստեփանյանի երդման արարողությունը։
Տպավորություն է, որ ԱԺ ամբիոնից «Բարգավաճ Հայաստան» խմբակցության հասցեին արդեն սպառնալիքներ են հնչում։ Այս մասին այսօր խորհրդարանում, անդրադառնալով ԲՀԿ-ական Գևորգ Պետրոսյանի ելույթից հետո «իմքայլականների» ելույթներին, ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիայի Հանրապետություն՝ մասնակցելու Փարիզի խաղաղության երկրորդ համաժողովին և ՅՈՒՆԵՍԿՕ-ի 40-րդ Գլխավոր կոնֆերանսին։
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ ժամը 13:13-ին մեկնարկեց Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը:
Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ուրախ եմ, որ Արսեն Բաբայանը անձնական երաշխավորությամբ ազատ արձակվեց։ Շնորհակալ եմ «Հայաստանի Հելսինկյան կոմիտե» հասարակական կազմակերպության նախագահ Ավետիք Իշխանյանին և ՀՀ ԱԺ պատգամավոր Սիսակ Գաբրիելյանին նրանց անձնական երաշխավորության համար։
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը նոյեմբերի 12-ին աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել ԱԺ նախագահի տեղակալի, մշտական հանձնաժողովների, խմբակցությունների ղեկավարների և աշխատակազմի ներկայացուցիչների մասնակցությամբ: