
Ծառուկյանն իր թիմին զգուշացրել է՝ գործում ենք զգույշ. ԲՀԿ-ականները կարգի են բերել թղթերը. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանն իր թիմին զգուշացրել է՝ գործում ենք զգույշ, խոսում ենք զուսպ, որ իշխանություններին առիթ չտանք ավելորդ ակտիվության ու հակաքայլերի:
Առաջին հերթին զգուշացրել է Գյումրու նախկին քաղաքապետ, իշխանությունների թիրախում հայտնված Վարդան Ղուկասյանին: Իսկ հնարավո՞ր է ստուգումներ սկսեն ԲՀԿ-ական գործարարների բիզնեսներում։ «Թող սկսեն»,- վստահ պատասխանել է մեր աղբյուրը՝ շեշտելով, որ ԲՀԿ-ականներն իրենց թղթերը կարգի են բերել դեռեւս փետրվարյան ապստամբությունից հետո»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: