Բաժիններ՝

Հայտնաբերվել են դանակներ. որոշ վարորդներ տուգանվել են. 10-ից ավելի միկրոավտոբուս տեղափոխվել է ճանապարհային ոստիկանության պահպանող հատուկ տարածք

Նոյեմբերի 21-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության, ենթակա տարածքային բաժինների ու ճանապարհային ոստիկանության առաջին սպայական գումարտակի ծառայողները հասարակական կարգի ու երթևեկության անվտանգության ապահովման նպատակով ուժեղացված ծառայություն իրականացրին մայրաքաղաքում։ Նույն նպատակով ուժեղացված ծառայություն իրականացվեց նաև նոյեմբերի 22-ին։ Երկօրյա ուժեղացված ծառայության ընթացքում տարբեր իրավախախտումների համար կանգնեցվել են հասարակական տրանսպորտ հանդիսացող միկրոավտոբուսներ։ Հայտնաբերվել են դանակներ։ Որոշ վարորդներ տուգանվել են։ 10-ից ավելի միկրոավտոբուս տեղափոխվել է ճանապարհային ոստիկանության պահպանող հատուկ տարածք, քանի որ վարորդները չեն ունեցել համապատասխան վարորդական վկայական։ Նմանօրինակ ուժեղացված ծառայությունները պարբերական են։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930