![](/banners/BeFunky-design.jpg)
Հդեհ Երևանյան բնակարանում. բնակիչը ստացել է այրվածքներ
![](https://168.am/wp-content/uploads/2019/11/hrdeh-8.jpg)
Նոյեմբերի 22-ին, ժամը 21:59-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ներքին Շենգավիթ 1-ին փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Հրդեհը մարվել է տեղի ուժերով: Ննջասենյակում մասամբ այրվել է բազմոցի ծածկոցը: Տան սեփականատերը՝ Կիմա Բ.-ն, ձեռքի շրջանում ստացել է այրվածքներ: Շտապօգնության աշխատակիցները տեղում ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն: