Բաժիններ՝

ԱՄՆ-ն Աֆղանստանից զորքը դուրս կբերի թալիբներից երաշխիքներ ստանալու դեպքում. NYT

ԱՄՆ-ը բանակցություններ է վարում «Թալիբան» արմատական շարժման հետ Աֆղանստանից ամերիկյան զորքերը դուրս բերելու հնարավորության շուրջ պայմանով, որ թալիբները երաշխիքներ կտրամադրեն իրենց վերահսկած տարածքում ահաբեկչական խմբավորումներ չթաքցնելու վերաբերյալ: Հունվարի 24-ին այդ մասին հաղորդել է The New York Times (NYT) թերթը:

Թերթի աղբյուրների տվյալներով՝ նման քննարկումներն անցկացվում են ԱՄՆ-ի եւ «Թալիբանի» ներկայացուցիչների միջեւ կոնսուլտացիաների ընթացքում, որոնք այս օրերին տեղի են ունենում Դոհայում: Ամերիկյան պատվիրակությունը գլխավորում է Աֆղանստանի խնդրով Պետդեպարտամենտի հատուկ ներկայացուցիչ Զալմայ Խալիլզադը:

Ինչպես նշում են թերթի աղբյուրները, որեւէ վերջնական համաձայնության մասին առայժմ չի հաղորդվել: Մասնավորապես, կողմերը դեռ պետք է համաձայնության գան ԱՄՆ-ի այն զինծառայողների թվաքանակի շուրջը, որոնք կարող են հեռանալ Աֆղանստանից, եւ այդ դուրսբերման ժամկետների շուրջը, գրել է հրատարակությունը: Թերթի տվյալներով՝ բանակցությունների ընթացքում ամերիկյան կողմը պատրաստակամություն է հայտնել զիջումների գնալ «Թալիբանի» կողմից հաստատ երաշխիքներ ստանալու դեպքում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս