Վենեսուելայում բերման են ենթարկել բողոքի ակցիաների 360-ից ավելի մասնակիցների, իրավապաշտպաններ
Վենեսուելայում բերման են ենթարկել հունվարի 21-ից շարունակվող բողոքի ակցիաների 364 մասնակիցների: Այս պնդումով Twitter-ի իր 1ջում հանդես 1 եկել «Վենեսուելայի քրեական ֆորում» ոչ կառավարական կազմակերպության գործադիր տնօրեն Ալֆրեդո Ռոմերոն:
«Հունվարի 21-ից 23-ը տեղի ունեցած բողոքների ընթացքում ընդհանուր առմամբ բերման է ենթարկվել 364 մարդ»,- գրել է Ռոմերոն:
Հունվարի 23-ին Վենեսուելայի բազմաթիվ քաղաքներում անցկացվել են ընդդիմության բողոքի ակցիաներ, որոնք վերաճել են ոստիկանության եւ Ազգային գվարդիայի հետ ընդհարումների: Ոչ կառավարական կազմակերպությունների տվյալներով՝ զոհվել է ցույցերի առնվազն 26 մասնակից, հաղորդել է ՏԱՍՍ-ը: