Թրամփը համաձայնել է ժամանակավոր բյուջե ընդունել, եթե դրանում ներառվի արգելապատի կառուցման կանխավճարը
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը պատրաստ կլինի ստորագրել երեք շաբաթով կառավարության ժամանակավոր ֆինանսավորման մասին օրինագիծը, եթե այդ փաստաթղթում ներառվի Մեքսիկայի հետ սահմանին ֆիզիկական արգելափակոցի կառուցման միջոցների զգալի մասը: Այս մասին լրագրողներին հայտնել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Սառա Սանդերսը:
«(Սենատում հանրապետականների) առաջնորդ Միթչ Մակքոնելը եւ (Սենատում դեմոկրատների առաջնորդ) սենատոր Չաք Շումերը ներկայում հանդիպումներ են անցկացնում՝ քննարկելու, թե ինչպես կարելի է դուրս գալ (բյուջետային ճգնաժամի) փակուղային իրադրությունից: Ինչպես (Թրամփն) արդեն հասկանալ է տվել սենատոր Լինդսի Գրեմին, ժամանակավոր բյուջեն կարող է ընդունվել, եթե դրանում ներառվի արգելապատի կառուցման սկզբնական վճարը»,- ասել է սենատորը:
Հունվարի 24-ին ավելի վաղ Սենատում կայացել է քննարկում երկու օրինագծերի շուրջը, որոնք նախատեսում են բյուջետային ճգնաժամի դադարեցում եւ ֆեդերալ կառավարության աշխատանքի վերականգնում: Առաջինը (հանրապետական տարբերակը) ենթադրում է ֆեդերալ գերատեսչությունների աշխատանքի վերականգնում՝ արգելապատի կառուցման համար 5,7 միլիարդ դոլարի հատկացման դեպքում, իսկ երկրորդը (դեմոկրատականը) չի ներառում նման հատկացումներ: Արդյունքում երկու փաստաթղթերն էլ չեն ստացել սենատորների բավարար պաշտպանությունը նույնիսկ դրանց շուրջը վերջնական քվեարկություն սկսելու համար, հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը: