Բաժիններ՝

Ինդոնեզիայում հեղեղման զոհերի թիվը հասել է 59-ի. Agence France-Presse

Ինդոնեզիայի Հարավային Սուլավեսի նահանգում հեղեղման զոհերի թիվը հասել է 59-ի: Այդ մասին հայտնել է Agence France-Presse-ը՝ հղում անելով Տարերային աղետների կանխման գործակալության տեղական ստորաբաժանման ղեկավարին: Նրա տվյալներով՝ եւս 25 մարդ անհետ կորած է համարվում, տեղի 3 հազարից ավելի բնակիչներ հարկադրված են եղել լքել իրենց տները:

Ավելի վաղ տեղեկացվել էր 30 զոհվածների եւ 24 անհետ կորածների մասին: Հեղեղման պատճառ են դարձել տեւական հորդառատ անձրեւները, որոնք ստիպել են բացել նահանգի վարչական կենտրոն Մակասարա քաղաքից մոտավորապես 30 կմ հեռավորության վրա գտնվող ամբարտակը: Գովա բնակավայրի ղեկավարը նշել է, որ դա հարկադրական միջոց էր, քանի որ ջրահոսքերի զսպումը կարող էր բերել էլ ավելի վատթար հետեւանքների, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031