«Ես երբեք չեմ հրաժարվի հայրենիքի առջև իմ ստանձնած պարտավորություններից, ես երբեք դա չեմ անի». Վենեսուելայի նախագահ
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հրաժարվել է պաշտոնաթող լինել: Այդ մասին, ինչպես հայտնել է Agencia Venezolana de Noticias-ը, նա հայտարարել է Գերագույն դատարանում ունեցած իր ելույթի ընթացքու։
«Ես երբեք չեմ հրաժարվի հայրենիքի առջեւ իմ ստանձնած պարտավորություններից, ես երբեք դա չեմ անի»,- ասել է նա եւ հավելել, որ կշարունակի պաշտոնավարել մինչեւ 2025 թվականին իր մանդատի ավարտը: Խոսելով ընդդիմության կողմնակիցների ելույթների մասին, պետության ղեկավարն ասել է, որ «մենք բախվել ենք հեղաշջման փորձի եւ մենք պարտավոր ենք առավելագույն վճռականությամբ դիմակայել դրան»:
Հունվարի 23- Վենեսուելայի ընդդիմադիր Ազգային ասամբլեայի (միապալատ խորհրդարանի) խոսնակ Խուան Գուայդոն իրեն հայտարարել է երկրի նախագահի պաշտոնակատար: Քաղաքական գործչին արդեն Վենեսուելայի ժամանակավոր ղեկավար են ճանաչել ԱՄՆ-ը, Կանադան, Արգենտինան, Բրազիլիան, Չիլին, Կոլումբիան, Պարագվայը, Պերուն, այլ երկրներ, ինչպես նաեւ Ամերիկյան պետությունների կազմակերպությունը:
Նախագահ Նիկոլաս Մադուրոն դա որակել է Վաշինգտոնի կազմակերպած պետական հեղաշրջում եւ հայտարարել ԱՄՆ-ի հետ դիվանագիտական հարաբերությունները խզելու մասին: Երկրի բազմաթիվ քաղաքներում սկսվել են ընդդիմության բողոքի ակցիաներ, որոնք արդեն վերաճել են ոստիկանության եւ Ազգային գվարդիայի հետ ընդհարումների, որոնց հետեւանքով կան տասնյակ զոհեր:
Խուան Գուայդոն հունվարի 24-ին Univision հեռուստաալիքին տված հարցազրույցում հնարավոր է համարել Մադուրոյին ներում շնորհելը, եթե նա կամավոր հրաժարվի իշխանությունից: «Նման բաներ տեղի են ունենում անցումային շրջանում: Մենք չեն կարող որեւԷ բան բացառել,- ասելէ նա:- Համաներումը կերաշխավորվի բոլոր նրանց, ովքեր պատրաստ են կանգնել օրենքի կողմը՝ սահմանադրական կարգը վերականգնելու համար»: