
Ստեփանակերտում երեխա է վրաերթի ենթարկվել

Ս.թ.հունվարի 23-ին ժամը 12:05-ի սահմաններում, Ստեփանակերտ քաղաքի բնակիչ, 1992թ.ծնված Բ. Մ-ն վարելով «Վազ 21150» մակնիշի ավտոմեքենան մայրաքաղաքի Սասունցի Դավթի փողոցի թիվ 12 հասցեի դիմացի ճանապարհահատվածում վրաերթի է ենթարկել Ստեփանակերտ քաղաքի բնակչուհի, 2012թ.ծնված Ք. Հ-ին։
Վրաերթի հետևանքով վերջինս ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արևիկ» մանկական բուժմիավորում: Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը:
ԱՀ ոստիկանություն