
Թրամփը և Կիմ Չեն Ունը կհանդիպեն առաջիկա 60 օրվա ընթացքում. Փոմպեո

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի եւ ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ունի երկրորդ հանդիպումը տեղի կունենա առաջիկա 60 օրվա ընթացքում: Այդ մասին հայտնել է Միացյալ Նահանգների պետքարտուղար Մայք Փոմպեոն:
«Կլինի եւս մեկը (հանդիպում) հաջորդ 60 օրվա ընթացքում: Այդպիսին է պլանը»,- ասել է Փոմպեոն The Laura Ingraham Show ծրագրի ժամանակ, որի սղագրությունը տարածել է Պետական դեպարտամենտի մամուլի ծառայությունը: Նա հավելյալ մանրամասնություններ չի հայտնել, այդ թվում՝ չի նշել գագաթնաժողովի անցկացման ենթադրյալ վայրը:
Դոնալդ Թրամփի եւ Կիմ Չեն Ունի առաջին հանդիպումը կայացել է 2018 թվականի հունիսին Սինգապուրում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: