Բաժիններ՝

Բագրատաշենի մաքսակետում կայանած մեքենաները խոչընդոտներ են ստեղծում սահմանապահների համար. ԱԱԾ-ն պարզաբանում է ներկայացրել

Լրատվամիջոցներում տեղեկություն է տարածվել, որ«Բագրատաշենի» մաքսակետում բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիներին այցելել է ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը և տարածքում կայանած մեքենաները դուրս հանելու համար մեկ շաբաթ ժամանակ է տվել: Ակտիվիստները կարծում են, որ դա ոչ թե ԱԱԾ-ի, այլ ՊԵՌԿ-ի գործառույթն է:

Թեմայի վերաբերյալ «Արմենպրես»-ը պարզաբանում է խնդրել ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնի պետ Սամսոն Գալստյանից.

Հարց.   Լրատվամիջոցներում տեղեկություն է տարածվել, որ «Բագրատաշենի» մաքսակետում բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիներին այցելել է ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը և ըստ էության վերջնաժամկետ տվել՝ տարածքում կայանած ավտոմեքենաները մեկշաբաթյա ժամկետում դուրս հանել: Ակտիվիստները կարծում են, որ դա ԱԱԾ գործառույթը չէ, այլ ՊԵԿ-ի իրավասության շրջանակներում է:

Պատասխան.  ԱԱԾ տնօրենը ոչ թե մեկնել էր «Բագրատաշեն» ակցիայի մասնակիցներին հանդիպելու, այլ Վրաստան ուղևորվելու ճանապարհին է տեսել ցուցարարներին և մոտեցել, զրուցել է: Իսկ ինչ վերաբերվում է տարածքում կայանված մեքենաները դուրս հանելու կոչին՝ ապա հարկ է նշել, որ դրանք խոչընդոտներ են  ստեղծում նաև հայ սահմանապահների համար՝ ՀՀ պետական սահմանը պահպանելու, «Բագրատաշեն» անցման կետի ռեժիմն ապահովելու գործում, որն ԱԱԾ գործառույթ է:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031