«Ադրբեջանի հայտարարությունների մեջ որևէ նորություն չկա»,- այս մասին այսօր ՀՀ ԱԳՆ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը՝ պատասխանելով հարցին, թե որքանով է կառուցողական Ադրբեջանի մոտեցումը, որ «ԼՂ հիմնախնդրի կարգավորման առանցքային հարցը հայկական ուժերի դուրսբերումն է ադրբեջանական հողերից»:
ՀՀ կառավարության հերթական նիստը տեղի կունենա փետրվարի 6-ին: Այս մասին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Մոսկվայի 90 մարդաշատ օբյեկտներից ավելի քան 20 հազար մարդ են տարհանել «ականապատման» մասին սպառնալիքներով անանուն զանգերից հետո:
Արցախի Հանրապետության ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի փետրվարի 9-ի 2018 թվականի դատավճռով 2 տարի ազատազրկման դատապարտված Էլնուր Էլման օղլի Հուսեյնզադեն ԱՀ ոստիկանության քրեակատարողական հիմնարկում պատիժը կրելուց հետո 2019 թ. փետրվարի 2-ին ազատ է արձակվել:
Արևելյան գործընկերության խորհրդարանական վեհաժողովում՝ «Եվրանեսթում», հայկական պատվիրակությունը խնդիր է դրել լինել պրոակտիվ, կառուցողական՝ գիտակցելով նաև ադրբեջանական պատվիրակության հետ հարաբերությունների լարվածությունը։ Այս մասին այսօր ԱԺ-ում ասուլիսի ժամանակ հայտարարեց «Եվրանեսթում» ԱԺ պատվիրակության ղեկավար Մխիթար Հայրապետյանը՝ շեշտելով, որ հայկական պատվիրակությունն ուժեղ է, մասնագիտացած և տրամադրված խնդիրներ լուծելու։
«Երբ լինում է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների միջև հանդիպում անցկացնելու համաձայնություն, ապա մենք համակարգված կերպով հայտարարում ենք այդ մասին»,- այս մասին այսօր ՀՀ ԱԳՆ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը՝ պատասխանելով Դավոսում Փաշինյան-Ալիև հանդիպման կազմակերպմանը վերաբերող հարցին և անդրադառնալով Մյունխենում Մնացականյան-Մամեդյարով հանդիպման հավանականությանը:
Փետրվարի 5-ին, ժամը 13:17-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սարկավագի փողոցի թիվ 68 հասցեում գտնվող Ռուս ուղղափառ եկեղեցու մոտակայքում տեղի է ունեցել վրաերթ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Տնտեսագետը նշեց, որ այժմ պետք է հետևողական լինել, հասկանալ, թե ինչ է նշանակում՝ մենաշնորհը վերացվում է, ի վերջո՝ գալի՞ս ենք նրան, որ առանց ապարատների, միայն ծրագրային լուծումներով իրականացվի ՀԴՄ-ի գործառույթը, թե՞ ամեն դեպքում պետք է ներկրել սարքերը։
ՎՏԲ-Հայաստան Բանկը իր հաճախորդների և Հայաստան ժամանող քաղաքացիների հարմարավետության բարձրացման նպատակով՝ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի ժամանման սրահում տեղադրել է ժամանակակից բանկոմատ:
Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ Հակոբ Ավագյանն ազատվել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալի պաշտոնից:
«Կառավարության կառուցվածքային փոփոխությունների նախագիծն անընդհատ ձգձգվում է, տեղեկություն կա, որ վերջնական եզրահանգման դեռ չեն եկել: Այնուամենայնիվ, կարծում եմ, որ նախարարությունների կրճատումները լինելու են: Ինչ վերաբերում է կադրային փոփոխություններին՝ ըստ էության կադրային քաղաքականության գաղափարախոսությունը Նիկոլ Փաշինյանի մոտ մնացել է նույնը: 7-8 ամիս առաջ էլ Փաշինյանն այն ոլորտները, որոնք պատասխանատու են ֆինանսական կայունության, անվտանգության համար, վստահեց մարդկանց, ովքեր ոչ հեղափոխության մասնակիցներ էին, ոչ էլ շարժման ներկայացուցիչներ»:
Հետհեղափոխական Հայաստանի մամուլի հատկապես առցանց տարածքը հեղեղված է բամբասանքով ու զրպարտութուններով, իսկ հաճախ նաեւ էժանագին անձնական վիրավորանքներով: Ընդ որում, կեղծ ու մտացածին տեղեկատվություն են տարածում ոչ միայն նորաթուխ, հաճախ անխմբագիր ու անհասցե կայքերը, այլեւ հայալեզու մեդիատիրույթում տասնամյակից ավելի գործող մի շարք «լրատվականներ»:
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:
Փարիզի 16-րդ օկրուգի բնակելի շենքում բռնկած հրդեհի զոհերի թիվը հասել է տասի:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը փետրվարի 14-ին Սոչիում Սիրիային նվիրված եռակողմ գագաթնաժողով կանցկացնի Իրանի եւ Թուրքիայի նախագահների մասնակցությամբ, ինչպես նաեւ առանձին երկկողմ հանդիպում՝ Իրանի իր պաշտոնակից Հասան Ռոուհանիի հետ:
Փետրվարի 5-ի ցերեկը, 6-7-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն մերժում է անհապաղ պետության ղեկավարի ընտրություններ անցկացնելու ընդդիմության պահանջը:
92 տարեկան հասակում Լոս Անջելեսում մահացել է ամերիկացի հանրաճանաչ դերասանուհի Ջուլի Ադամսը:
«Եթե ես իմ առջև դրել եմ այդ նպատակը, ես դրան հասնելու ձևերը պետք է գտնեմ։ Պե՞տք է Արցախը վերադառնա բանակցությունների սեղանի շուրջ։ Ուրեմն՝ պետք է գտնել ճանապարհները»։
Փհենյանը ոչ միայն չի դադարեցնում իր միջուկային եւ հրթիռային ծրագրերը, այլեւ ձեռնարկում է ցանկացած հնարավոր ռազմական հարվածներից այդ ներուժի պաշտպանության քայլեր:
Գերմանիա» ավիաընկերությունը հայտարարել է իր սնանկացման վերաբերյալ. դադարեցվել են Բեռլին-Երևան ուղիղ չվերթները:
Հռոմի Ֆրանցիսկոս պապը փետրվարի 5-ին պատարագ է մատուցել Աբու Դաբիի մարզադաշտում:
«Freedom House» կազմակերպությունը հրապարակել է աշխարհում ժողովրդավարական զարգացումներին նվիրված «Freedom in the World» զեկույցը, որում անդրադարձ կա նաև Հայաստանին:
Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ 32-ամյա երիտասարդի մահվան դեպքի առթիվ:
Սիրիայի վերադարձը Արաբական պետությունների լիգա (ԱՊԼ) պաշտպանում են Լիբանանը, Ալժիրը, Իրաքը, Թունիսը, Եգիպտոսը, Սուդանը, ԱՄԷ-ն եւ Բահրեյնը:
«Հայկական կողմի սկզբունքային դիրքորոշումը ներկայացվել է թե համանախագահներին, թե ադրբեջանական կողմին»,-այս մասին այսօր ՀՀ ԱԳՆ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը, անդրադառնալով ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացին և Հայաստանի մոտեցումներին:
Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Freedom House կազմակերպությունը հրապարակել է Freedom in the World 2019 զեկույցը, որը վերաբերում է աշխարհի տարբեր երկրներում ժողովրդավարության վիճակին:
Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Քիչ առաջ ավարտվեց իմ հերթական աշխատանքային հանդիպումը ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի հետ:
Մերկելը, ելույթ ունենալով Տոկիոյի Կեյոյի համալսարանում, հայտնել է, որ Գերմանիայում «բուռն քննարկումներ են տեղի ունեցել» Huawei-ի սարքավորումներն օգտագործելու հարցերի շուրջ:
Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում ապօրինի ձեռնարկատիրության և հարկերը, տուրքերը կամ պարտադիր այլ վճարումները վճարելուց չարամտորեն խուսափելու վերաբերյալ օպերատիվ տվյալներ են ստացվել։