Արաբական երկրներից առնվազն ութը պաշտպանել են Սիրիայի վերադարձը ԱՊԼ. աղբյուր
Սիրիայի վերադարձը Արաբական պետությունների լիգա (ԱՊԼ) պաշտպանում են Լիբանանը, Ալժիրը, Իրաքը, Թունիսը, Եգիպտոսը, Սուդանը, ԱՄԷ-ն եւ Բահրեյնը: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է Բրյուսելի դիվանագիտական մի աղբյուր:
Ինչպես փետրվարի 4-ին հայտարարել է ԱՊԼ-ի գլխավոր քարտուղար Ահմեդ Աբդուլ Գեյթը, կազմակերպությանը Սիրիայի լիիրավ անդամակցության վերականգնումը պահանջում է բոլոր անդամների համաձայնեցված դիրքորոշումը, «բայց դեռեւս կան առարկություններ, մի քանիսը չեն հստակեցնում դիրքորոշումները»:
Նա հավելել Է, որ կկարողանա այդ հարցը մեկնաբանել, երբ «ձեռք կբերվի համաձայնություն, բայց մենք դեռեւս չենք հասել այդ փուլին»: Գեյթը մասնակցել է Եվրամիության եւ ԱՊԼ-ի անդամ երկրների արտգործնախարարների բրյուսելյան հանդիպմանը:
«ԱՊԼ-ի առնվազն ութ անդամ՝ Լիբանանը, Ալժիրը, Իրաքը, Թունիսը, Եգիպտոսը, Սուդանը, ԱՄԷ-ն եւ Բահրեյնը, դրական է տրամադրված ԱՊԼ Սիրիայի վերադառնալու նկատմամբ»,-ասել է գործակալության զրուցակիցը:
ԱՊԼ-ն կազմակերպությանը Սիրիայի մասնակցությունը կասեցրել է 2011 թվականին՝ երկրում հակամարտության սկսվելու առնչությամբ: Ներկայում կազմակերպության անդամներն են՝ Ալժիրը, Բահրեյնը, Ջիբուտին, Եգիպտոսը, Հորդանանը, Իրաքը, Եմենը, Կատարը, Կոմորյան կղզիները, Քուվեյթը, Լիբանանը, Լիբիան, Մավրիտանիան, Մարոկկոն, ԱՄԷ-ն, Օմանը, Պաղեստինը, Սաուդյան Արաբիան, Սիրիան, Սոմալին, Սուդանը եւ Թունիսը: