Բաժիններ՝

«Այն սուբյեկտները, ովքեր արդեն 160 հազար դրամով ձեռք են բերել նոր սերնդի ՀԴՄ-ներ, կհրավիրվեն ՊԵԿ և նրանց հետ վերահաշվարկ կիրականացվի»

Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Քիչ առաջ ավարտվեց իմ հերթական աշխատանքային հանդիպումը ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի հետ:

Հաշվի առնելով քաղաքացիների բողոքներն ու առաջարկները, ՊԵԿ նախագահը որոշում կկայացնի նոր սերնդի ՀԴՄ-ները 160 հազար դրամի փոխարեն 60 հազար դրամով տրամադրել այն սուբյեկտներին, որոնց համար օրենքի ուժով նման ՀԴՄ-ներ ունենալը պարտադիր է դարձել ս/թ հունվարի 1-ից:

Տարաժամկետ վճարման, այսինքն՝ գումարը երկու տարվա ընթացքում վճարելու հնարավորությունը, որը մինչ այս էլ կար, կպահպանվի:

Այս հնարավորությունից, ըստ էության, կօգտվեն շուրջ 25 հազար փոքր եւ միջին սուբյեկտներ:

Հատուկ նշեմ, որ վերը նշված կատեգորիայի, ուշադրություն դարձրեք՝ վերը նշված կատեգորիայի այն սուբյեկտները, ովքեր արդեն 160 հազար դրամով ձեռք են բերել նոր սերնդի ՀԴՄ-ներ, կհրավիրվեն ՊԵԿ եւ նրանց հետ վերահաշվարկ կիրականացվի:

Նշեմ նաեւ, որ ՀԴՄ-ների ոլորտում նույնպես պետական մենաշնորհը առաջիկայում կհանվի, եւ քաղաքացիները պահանջվող պարամետրերի ՀԴՄ-ներ բացի համանուն ՊՈԱԿ-ից կարող են ձեռքբերել ցանկացած տեղից. պարամետրերի վերանայման հարցը նույնպես քննարկման փուլում է»:

https://www.facebook.com/nikol.pashinyan/posts/2249786715341711?__xts__[0]=68.ARBWNX7psflZ0CDm_fuphj_sCdmfhcZKNi1t8Pxa8d1lh5Axt_Vvc5nEUCMRyVjHWBoR1EuG0HmimG3nUXoJRyp3t-xseVgCoycC_k60Do0SYftndIAb7uD-K15fJJruGeNw6E6GwO0S0egtAk2mh0qyMTIs2FzAZ69U4yJ2FWQTM9js3ydOxU67LirIUOz7qCqWcK0IcH4uSv89E-HT8JjlV4HIBu3v0lPi3zzRPyarJOzTdZ_O3CS6ZsjUd696RJUILGWlVVNdoDntVihP7_Jg0o2SSxtaJ5qo-5KF8cBYJnxUrVH26NTNA3CFtvd3tsmL__wyq5IHqPhouF3lDAfY&__tn__=-R

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս