
Պատահար Ռուս ուղղափառ եկեղեցու մոտ

Փետրվարի 5-ին, ժամը 13:17-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սարկավագի փողոցի թիվ 68 հասցեում գտնվող Ռուս ուղղափառ եկեղեցու մոտակայքում տեղի է ունեցել վրաերթ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Գ. Խ.-ն (ծնված՝ 1990 թ․) «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել քաղաքացի Ե. Ս.-ին (ծնված՝ 1947 թ.):
Փրկարարները Ե. Ս.-ին պատգարակով մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային. տուժածը հոսպիտալացվել է «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս է գրվել: