
«Ընտրություններին վերաբերող գնահատականը աճել է ընդամենը 2 միավորով՝ ինչքան էլ Նիկոլ Փաշինյանը փչի երկու վերջին ընտրությունների «ազատ և արդար» լինելու փուչիկը»

Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Freedom House կազմակերպությունը հրապարակել է Freedom in the World 2019 զեկույցը, որը վերաբերում է աշխարհի տարբեր երկրներում ժողովրդավարության վիճակին:
Զեկույցի նկարագրական մասում մի շարք ռևերանսներ են արվում Հայաստանի նոր իշխանությունների հասցեին՝ ընդգծելով, որ Հայաստանը իշխանափոխությունից հետո հայտնվել է ժողովրդավարական առաջընթաց արձանագրած երկրների շարքում։
Իշխանասեր մամուլը, առանց ուսումնասիրելու բուն զեկույցը, փորձում է այս զեկույցից «թավշյա դրախտի» գովազդային հոլովակ ստանալ, այնինչ իրականությունն այլ է։ Անգամ մեր նոր իշխանություններին սիրող Freedom House-ը գեղեցիկ տեքստի կողքին շատ չի կարողացել նկարել նույնքան տպավորիչ թվեր։
Եվ այսպես՝
1. Հայաստանը շարունակում է դասվել մասամբ ազատ երկրների շարքին։
2. Ընտրություններին վերաբերող գնահատականը աճել է ընդամենը 2 միավորով (6՝ 12-ից)՝ ինչքան էլ Նիկոլ Փաշինյանը փչի երկու վերջին ընտրությունների «ազատ եւ արդար» լինելու փուչիկը։
3. Կառավարության գործունեությանը վերաբերող գնահատականը մնացել է նույնը, այդ թվում՝ կոռուպցիայի դեմ պայքարի մասին (4՝ 12-ից), ինչքան էլ Նիկոլ Փաշինյանը թմբկահարի Հայաստանում կոռուպցիան վերացնելու մասին։
4. Քաղաքացիական ազատություններին վերաբերող հսկայական հատվածն ավելացել է ընդամենը 1 միավորով (31՝ 60-ից)։
Ճոխ եւ ճռճռան տեքստերի կողքին առկա են չոր թվեր, որոնք վկայում են այն մասին, որ իշխանափոխությունը մեր երկրում իրականում ոչ մի լավ բանի չի բերել, անգամ ժողովրդավարության համար»։
https://www.facebook.com/armen.ashotyan/posts/10217510349048746