
Մահացել է ամերիկացի հանրաճանաչ դերասանուհի Ջուլի Ադամսը

92 տարեկան հասակում Լոս Անջելեսում մահացել է ամերիկացի հանրաճանաչ դերասանուհի Ջուլի Ադամսը: Այդ մասին հայտնել է Variety-ն: Կինոյում եւ հեռուստատեսությունում դերասանուհու դեբյուտը կայացել է 1949 թվականին, իսկ հռչակը եկել 1954 թվականին՝ «Սեւ ծովալճակի արարածները» ֆիլմի էկրաններ բարձրանալուց հետո, որտեղ նա խաղացել է գլխավոր դերերից մեկը:
Մի քանի տասնյակ տարիների ընթացքում Ադամսը նկարահանվել է 50 ֆիլմերում, ինչպես նաեւ բազմաթիվ հեռուստատեսային նախագծերում: Դրանց թվում են՝ «Փերի Մեյսոնը», «Մեռլոուզ Փլեյս», «Բեւեռլի Հիլզ, 90210», «Նա գրել է սպանություն» եւ «Մնալ ողջ» ֆիլմերը: Դերասանուհին ուներ երկու որդի եւ չորս թոռ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: