Կանչն ընդունված է. շտապօգնությունը կժամանի ավելի շուտ, եթե զիջեն վարորդները և չկանչեն լամպ փոխելու
Անցած մեկ օրվա ընթացքում օտարերկրյա պետությունների տարածքից Սիրիա են վերադարձել 1,2 հազարից ավելի փախստականներ:
ԱՀ առողջապահության նախարարության որոշման համաձայն՝ Արցախի Հանրապետությունում հաշվառված թալասեմիայով հիվանդ և արյան փոխներարկման կարիք ունեցող երեխաներն այսուհետ կստանան անվճար բուժում:
«Պանարմենիան Մեդիա Գրուպը» հայտարարում է որպես մեդիա միավորում գործունեությունը դադարեցնելու մասին։ Այս մասին ասվում է ընկերության տարածած հաղորդագրությունում, որն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև։
Փետրվարի 6-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրամանով կառուցվածվածքային փոփոխություններ տեղի ունեցան Պետական եկամուտների կոմիտեում։ Որոշվեց կոմիտեի հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումներ հանդիսացող հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունները միաձուլել` ստեղծելով հետաքննության և օպերատիվ-հետախուզության վարչության հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանում։
Ալավերդու պղնձաձուլական գործարանի աշխատակիցները փետրվարի 8-ին նամակ են գրել ՀՀ վարչապետին: Զուգահեռ կազմակերպել են ստորագրահավաք, որը նամակին կից ուղարկվել է Կառավարություն: Ստորագրահավաքին մասնակցել է 5839 մարդ՝ աշխատակիցներ և հարակից համայնքների բնակիչներ:
Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Ունայի Էմերին պատմել է թիմի պրոբլեմների մասին:
168.am-ը ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիրի Կարապետյանից հետաքրքրվեց՝ Սիրիայի կառավարությունից կա՞ պաշտոնական դիմում ՀՀ կառավարությանը Սիրիա զորախումբ ուղարկելու վերաբերյալ, կարո՞ղ է տրամադրել։
Գերմանիայի Հեմսբախ քաղաքի քաղաքապետարանի շենքում կայացել է հայ նկարիչ, ռեստավրատոր, որմնանկարների վարպետ Տիգրան Գրիգորյանի ստեղծագործությունների ցուցահանդեսը։
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործի շրջանակներում ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ` դատական ակտը դիտավորությամբ չկատարելու համար՝ մեղադրանք է առաջադրվել ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի Երևանի տարածքային ստորաբաժանման հաշվառման տվյալների մուտքագրման բաժնի պետին:
Շարունակվում է ՀՀ պաշտպանության նախարարի աշխատանքային այցը Ռուսաստանի Դաշնություն: Փետրվարի 8-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հանդիպել է ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի հետ:
Մարտի 1-ի քրեական գործի շրջանակներում ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը մեղադրյալի կարգավիճակ չունի:
Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության և Ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության աշխատակիցների կողմից համատեղ իրականացված լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, Մաքսանենգության դեմ պայքարի վարչություն բերման են ենթարկվել ՀՀ քաղաքացիներ Ս.Ա.-ն և Հ.Կ-ն, երբ վերջիններս «Հայփոստի» բաժանմունքից Գերմանիայից Ս.Ա-ի անվամբ ստացել են Հայաստան ներմուծված առաքանին:
Ձեռնարկված միջոցառումներով պարզվել է, որ փետրվարի 7-ին, ժամը 03.00-ի սահմաններում, Արթուր Ա.-ն և Արգամ Հ.-ն, Խանջյան փողոցի թիվ 9 տան մուտքի դուռը բացելով՝ տնից գողացել են՝ բազմոցի և մահճակալի ծածկոցներ, երաժշտական կենտրոն և մրգի վազ:
Կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգը մեկնաբանել է հոլանդական «Այաքսից» «Բարսելոնա» տեղափոխությունը, որն իրականանալու է այս ամռանը:
Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը փետրվարի 8-10-ն աշխատանքային այցով կլինի Արցախի Հանրապետությունում:
«Բիզնես Արմենիա» հիմնադրամը նոր ղեկավար ունի: Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդից տեղեկացրեցին, որ գործադիր նոր տնօրենը Դավիթ Փափազյանն է:
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի «Կոմիտաս» մասնաճյուղը տեղափոխվել է ավելի հարմարավետ և տեխնիկապես հագեցված տարածք՝ Կոմիտասի պողոտայի 58 հասցեում։
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը կեղծ նորությունները համարել է ապագայում անվտանգության կարեւորագույն սպառնալիքներից մեկը։
Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը հայտարարել է, որ Իրանի հետ առեւտրի համար ԵՄ-ի հատուկ մեխանիզմը (INSTEX) կարող է վերականգնել Թեհրանի եւ Բրյուսելի առեւտրական հարաբերությունները եւ հնարավորություն կտա շրջանցել ԱՄՆ-ի պատժամիջոցները, ապագայում դրա, հնարավոր է, կկարողանան միանալ եվրոպական միության մեջ չմտնող երկրները։
«Դատական համակարգում կան մոտ 10 նվիրյալ, արդար ու անկախ դատավորներ, իսկ մյուսները «մարինեներ» են, այսինքն՝ այդ բոլոր դատավորների անունները կարելի է դնել «մարինեներ» կամ արսեննիկողոսյաններ, որոնք ամբողջությամբ կախվածություն ունեն վարույթ իրականացնող մարմնից, ինչպիսին է ՀՔԾ-ն, կա՛մ ԱԱԾ-ի կողմից իրենց վրա ինչ-որ վարկաբեկիչ նյութեր ունեն, կա՛մ, այսպես թե այնպես, կախվածության մեջ են մեղադրանքի կողմից»։
Բելինը եւ Փարիզը կարգավորել են վեճը «Հյուսիսային հոսք – 2»-ի շուրջը եւ փոխզիջման են հասել Եվրամիության Գազի դիրեկտիվի ուղղումների վերաբերյալ՝ առաջարկելով դրանց նոր խմբագրվածք, որը չի արգելափակում ռուսական նախագիծը:
ՊՍԺ-ն հաջորդ ամռանը մտադիր է վերադառնալ «Չելսիի» կիսապաշտպան Ն’Գոլո Կանտեի թեկնածությանը՝ թիմի կիսապաշտպանական գիծն ուժեղացնելու համար:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ցավակցական հեռագիր է ուղարկել դերասան Սերգեյ Յուրսկու հարազատներին, նշելով, որ արտիստն իր ստեղծագործությամբ արվեստին անձնվիրաբար ծառայելու օրինակ էր տալիս:
Փետրվարի 8-ին, ժամը 14:40-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Լենինգրադյան փողոցի թիվ 6 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ՀՀ առաջիին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի խոսնակ Արման Մուսինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ի պատասխան մի քանի լրատվամիջոցների կողմից արված հարցումների, տեղեկացնում եմ, որ.
Աշխատանքային այցով Փարիզում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է աշխարհի առաջատար ընկերություններից մեկի՝ «THALES»-ի ղեկավար կազմի հետ՝ փոխնախագահ Ռաֆայել Էսկինազի գլխավորությամբ։
Բաց նամակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին եւ ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանին Մեծարգո պարոն Փաշինյան Հարգարժան տիկին Զոհրաբյան Թող տարօրինակ չթվա որ մի նամակով դիմում եմ Ձեզ՝ երկուսիդ։
Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 33-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն` Կառավարության ծրագիրը քննարկելու նպատակով փետրվարի 12-ին` ժամը 10:00-ին, տեղի կունենա Ազգային ժողովի առաջին նստաշրջանի հերթական նիստը»,-ասված է ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հայտարարության մեջ:
«Ես չգիտեմ, այդ նախագծի գրողներն ովքեր են, բայց իրենք առաջ են քաշել մի գաղափար, որ հասարակական վայրից պետք է մի քանի մետր հեռու գնան, նոր սկսեն ծխել։ Օրինակ՝ Սարյան փողոցում ամբողջությամբ ռեստորաններ են, դուրս գան՝ որտե՞ղ ծխեն»։