Բաժիններ՝

Գերմանիան և Ֆրանսիան համաձայնության են եկել «Հյուսիսային հոսք – 2»-ի շուրջը. AFP

Բելինը եւ Փարիզը կարգավորել են վեճը «Հյուսիսային հոսք – 2»-ի շուրջը եւ փոխզիջման են հասել Եվրամիության Գազի դիրեկտիվի ուղղումների վերաբերյալ՝ առաջարկելով դրանց նոր խմբագրվածք, որը չի արգելափակում ռուսական նախագիծը: Փետրվարի 8-ին այս մասին հայտնել է Agence France-Presse (AFP)-ը՝ վկայակոչելով ստացված փոխզիջումային փաստաթղթի գերմանա-ֆրանսիական նախագիծը։

Փաստաթուղթը թույլ է տալիս խուսափել Փարիզի եւ Բեռլինի միջեւ ճգնաժամից եւ Ֆրանսիային թույլ կտա պաշտպանել Եվրամիության Գազի դիրեկտվի ուղղումները, նշել է գործակալությունը: Գերմանիայի եւ Ֆրանսիայի առաջարկության էությունն այն է, որ այն երկիրը, որի տարածքում է գտնվում ծովային գազատարից գազի ստացման կետը, կստանա ԵՄ-ի Գազի դիրեկտիվի կանոնների այդ նախագծի նկատմամբ կիրառման բանաձեւի ընտրության եւ դրանց հնարավոր բացառությունների իրավունք:

«Հյուսիսային հոսք – 2»-ի դեպքում այդ երկիրը Գերմանիան է: Բեռլինը եւ Փարիզը համաձայնության են եկել, որ «Հյուսիսային հոսք – 2»-ի վերաբերյալ բոլոր որոշումներն ընդունելու է Գերմանիան, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս