Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խոսել է վնասվածքից վերականգնման և խաղադաշտ վերադառնալու մասին:
Հռոմի Ֆրանցիսկոս պապի՝ Արաբական Միացյալ Էմիրություններ կատարած պատմական այցի համատեքստում «The National»-ն անդրադարձել է կրոնական բազմազանությանը, ԱՄԷ-ում բնակվող տարբեր դավանանքի ազգերի:
Կատալոնական «Բարսելոնայի» նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուն ասել է, որ ակումբը պետք է պատրաստ լինի այն բանին, որ Լիոնել Մեսսին մի օր կավարտի իր կարիերան:
Արամ Թարվերդյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետի տեղակալի պաշտոնից:
Սիրիայի ժողովրդին մարդասիրական մասնագիտական օժանդակություն ցուցաբերելու համար Հալեպում գտնվող հայ մասնագետներից բաղկացած խումբը նպատակ ունի իրազեկելու Սիրիայի ժողովրդին բժշկական օգնության, ականային վտանգի հարցերում և իրականացնելու ականազերծման աշխատանք:
Վահագն Սահակյանը համոզված է, որ օնլայն տաքսիները բոլորը «մեկ տանիքի տակ են»: «Բայց եթե անգամ ես սխալվում եմ՝ մոնոպոլիայից վատ բան էլ է լինում, երբ 2-3 ընկերություն միմյանց հետ պայմանավորվելով՝ իրենց բիզնեսի օգտին սկսում են ծառայություն մատուցել»:
Քաղաքացների ահազանգերի հիման վրա՝ ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի աշխատակիցներն անցկացրել են վերահսկողական միջոցառումներ և իրացման շուկայում հայտնաբերել «Ռաֆֆայելլո», «Քինդեր Սյուրպրիզ» շոկոլադներ, որոնց վրա բացակայել է հայերեն մակնշումը:
Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանի պատրաստած նոր օրենսդրական նախաձեռնությամբ կուրսային, դիպլոմային աշխատանքների, ատենախոսությունների վաճառքի գովազդը կսահամանափակվի:
«Կցանկանայի երախտագիտությունս հայտնել Սիրիային ցուցաբերած մարդասիրական օգնության համար։ Դուք առաջինն արձագանքեցիք սիրիացի ժողովրդին օգնելու մեր կոչին»,-ասել է Շոյգուն։
Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչը Ռուսաստանում օգտվում է պետական պահպանությունից:
Օդի ջերմաստիճանը փետրվարի 9-ի ցերեկը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում կնվազի 5-7 աստիճանով:
Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանի համոզմամբ՝ տնտեսական հեղափոխությունն այն է, երբ բոլոր մարդիկ ունեն ազատ մտածելու, ստեղծագործելու և գործելու հնարավորություն: Այդ մասին Խաչատրյանը նշեց կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում՝ պատասխանելով հարցին, թե՝ կառավարության ծրագրում նշված 5 տոկոս տնտեսական աճը, արդյոք, հեղափոխակա՞ն է, և ի՞նչն է այս ծրագրում հեղափոխական՝ ինչպես նշում է վարչապետը:
Արձագանքելով Սամվել Բաբայանի գրասենյակի կողմից Արայիկ Հարությունյանին հասցեագրված հայտարարությանը՝ «Ազատ հայրենիք» կուսակցության մամլո կենտրոնն հրապարակավ ընդգծել է այդ հայտարարության մեջ թույլ տրված սխալները:
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը դեռ ուսումնասիրում է ՀՀ կառավարության ծրագիրը։ ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանն այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ խմբակցությունը վերջնական դիրքորոշում դեռ չի ձևավորել, բայց չի ուշանա։
Գործադիրն ավարտել է ՀՀ կառավարության նոր կառուցվածքի շուրջ քննարկումները: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Արդշինբանկը խնայում է իր հաճախորդների ժամանակը և առաջարկում միջազգային բանկային փոխանցումների նորագույն տարբերակ` Card2Card ծառայությունը: Ծառայության միջոցով քարտից քարտ փոխանցումները հասանելի են դառնում առանց Բանկ այցելելու, թե՛ ՀՀ տարածքում, թե՛ ՀՀ տարածքից դուրս, ընդ որում 24/7 ռեժիմով:
Միացյալ Նահանգներում անցկացվել են Զոհված աստղագնացների հիշատակի օրվան նվիրված միջոցառումներ:
«Այս պահին խոսք չի գնում արցախյան հարցում լուծման ինչ-որ տարբերակ գտնելու մասին: Այն ընդամենը փոխվստահության որոշակի մթնոլորտ ստեղծելու, ագրեսիվ հռետորաբանությունը բացառելու և սահմանային լարվածության մասին է»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ադրբեջանագետ Տաթև Հայրապետյանը:
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման հարցի վերաբերյալ հայտարարություններն այս փուլում չեն նպաստում կոնսենսուսի հիման վրա, բոլոր կողմերի համար ընդունելի լուծում գտնելուն: Այս մասին հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարարության խոսնակ Աննա Նաղդալյանը՝ պատասխանելով «Արմենպրես»-ի հարցին:
ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովն այսօր իր անդրանիկ նիստում հաստատեց կազմն ու ընտրեց հանձնաժողովի փոխնախագահ։
Նոր համակարգով ծանուցումներն ստանալու համար անհրաժեշտ կլինի կրկին գրանցվել համապատասխան կայքում (ինչը լինելու է անվճար), ինչի մասին կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:
Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում բուժում ստացող 3 տղա աշխատանքի կանցնեն Ազգային անվտանգության ծառայությունում։
Գյումրեցի պատանի շախմատիստները կմասնակցեն Նորվեգիայի Կրագերո քաղաքում կայանալիք միջազգային մրցաշարին:
Ազգային ժողովի նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի պաշտպանները նրան գրավի դիմաց ազատ արձակելու նոր միջնորդություն են ներկայացրել առաջին ատյանի դատարան։
Վերը նշված աշխատանքները ըստ պատշաճի ապահովելու նպատակով 2019 թվականի փետրվարի 11-ից ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունում, ինչպես նաև տարածքային անձնագրային ծառայություններում քաղաքացիների ընդունելությունը կազմակերպվելու է մինչև ժամը 17-ը։
«Մա՛հ Ամերիկային» կարգախոսն ուղղված է այնպիսի քաղաքական գործիչների դեմ, ինչպիսին են ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը, ազգային անվտանգության հարցերով նրա խորհրդական Ջոն Բոլթոնը եւ պետքարտուղար Մայք Փոմպեոն, եւ ոչ մի առնչություն չունի հասարակ ամերիկացիների հետ:
ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանը տեղափոխվել է «Նաիրի» բժշկական կենտրոն։
Թաիլանդի «Թաի Ռաքսա Չաաթ» ընդդիմադիր կուսակցությունը երկրի վարչապետի պաշտոնի թեկնածու է առաջադրել թագավորի քրոջը՝ 67-ամյա արքայադուստր Ուբոլա Ռաթանային:
Եվրասիական բանկը վերջին տարիներին ակտիվություն է ցուցաբերում նաև մասնավոր հատվածում և Հայաստանում գյուղոլորտի մի քանի նախագծեր են ֆինանսավորվել։ Այս մասին այսօր Ազգային ժողովի տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ հայտնեց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի խորհրդական Հովհաննես Ազիզյանը՝ նկատելով, որ դա ուրախալի է։
Փետրվարի 7-ին, ժամը 04.00-ին, ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ Մինսկ-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո՝ «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժին բերման է ենթարկվել 40-ամյա Արթուր Մ.-ն: