Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանն այսօր ասուլիսում հայտարարեց, որ ՀՀ կառավարությունը ՄԻԵԴ-ում շատ վտանգավոր մոտեցում է սկսել ցուցաբերել: Նրա խոսքով՝ փորձ է արվելու ՄԻԵԴ-ի գործերը և դրանց վերաբերյալ ապագայում կայացվելիք վճիռներն օգտագործել քաղաքական նպատակներով. «Նախանշանները կարծես զգացվում են»,- ասաց նա:
Փետրվարի 9-ին, ժամը 13:13-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի կենտրոնական գերեզմանատան տարածքում ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ունենալու ենք հեղափոխական նոր օրենք: Քիչ առաջ ավարտվեց «Բարձրագույն կրթության, գիտության և գիտահետազոտական գործունեության մասին» նոր օրենքի աշխատանքային խմբի հետ առաջին մեծ քննարկումը: Անկեղծ ասեմ՝ շատ անհանգիստ էի ներկայացումից առաջ, քանի որ բարեփոխումը, որն իրականացնելու ենք այս օրենքով, և առաջադրանքը, որ կար խմբի առաջ, շատ բարդ են:
Փետրվարի 6-ին ոստիկանության Ախուրյանի բաժնում տեղեկություններ էին ստացվել, որ Ախուրիկ գյուղի բնակիչ Ռուստամ Կ-ն տանը ապօրինի զենք-զինամթերք և թմրանյութ է պահում:
Օրերս կրկին տեղի ունեցավ ոստիկանության զորքերի պետական սահմանին մարտական ծառայության հերթափոխը:
«Այո, պատկերը մտահոգող է: Մենք հիմա աշխատում ենք նախարարությունների հետ՝ հասկանալու համար, թե իրենք ինչ ուղղություններով և ինչ օրենսդրական փաթեթներ են պատրաստվում բերել: Բայց պետք է նկատել, որ մեր հարկային օրենսդրությունը և օրենքները ընդհանրապես մշակվել են տարբեր ազդեցությունների ներքո՝ ներքին ազդեցություն` որպես ժողովրդի պահանջ, արտաքին ազդեցություն՝ տարբեր երկրների, միությունների կողմից: Ժողովուրդն էլ իր հերթին ունի իր օրենքները՝ բարոյականությունը, տասնամյակներ իրար հետ ապրելու բնական նորմերը»:
Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Այսօր մամուլը տեղեկություններ հրապարակեց, որ ես անցել եմ նոր աշխատանքի, որպես «ԼՈՒՅՍ» հիմնադրամի արտաքին քաղաքական հետազոտությունների համակարգող:
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը Երևան քաղաքի դատախազությունում խորհդրակցություն է անցկացրել՝ ամփոփելու 2018թ. Երևան քաղաքի դատախազության և Երևանի վարչական շրջանների դատախազությունների գործունեության արդյունքներն ու խնդիրները:
Եվրոպական արտաքին գործողությունների ծառայությունը Բրյուսելում աշխատող ԵՄ երկրների դիվանագետներին նախազգուշացրել է բարձր լրտեսական ռիսկի մասին:
ՊԲ առաջապահ զորամասերը ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և շարունակել վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:
Ազգային ժողովի նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանը կշարունակի մնալ «Նաիրի» բժշկական կենտրոնում։
Աշխատանքային այցով Փարիզում գտնվող` Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ներկա է գտնվել Հայաստանի ազգային հերոս, աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի հիշատակին նվիրված համերգին, որը կազմակերպվել էր Հայկական բարեգործական ընդհանուր միության 90-րդ Ընդհանուր ժողովի շրջանակում։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային նախաճաշ է ունեցել Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության անդամների և ՏՏ ոլորտի ընկերությունների ներկայացուցիչների հետ:
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն մեկնել է Վաշինգտոն, որտեղ մասնակցել է «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպության դեմ ձևավորված կոալիցիայի երկրների արտգործնախարարների ժողովին։
Ավելի քան 40 երկրներից ժամանած բժշկական կենտրոնների հեղինակավոր բժիշկներ, ովքեր մեծ ավանդ ունեն մանկական ուռուցքաբանության բնագավառում,երեկ այցելեցին «Մեգերյան կարպետ» ընկերություն:
Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանի ասուլիսը՝ ուղիղ
Չիլիի նախագահ Սեբաստիան Պիներան հայտնել է, որ երկրում գրանցված վերջին հորդառատ անձրևների հետևանքով մահացել է առնվազն ինը մարդ:
Տնտեսագետ Հովհաննես Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին՝ ցուցանիշների վերաբերյալ գրառմանը:
Դավոսի համաշխարհային տնտեսական ֆորումի՝ շուկայի կենտրոնացվածության (մոնոպոլիզացվածության) աստիճանը բնութագրող ցուցանիշով 2018 թվականին Հայաստանը ռեկորդային առաջընթաց է գրանցել՝ 9 կետով եւ հայտնվել 19-րդ հորիզոնականում:
Հնդկաստանի չորս քաղաքացիները, ովքեր հնդկական տուրիստական ընկերությունների խաբեության հետևանքով դժվար կացության մեջ էին հայտնվել Հայաստանում, ուղարկվել են հետ՝ Հնդկաստան:
Ահա և վերջ: ՀՀ Զինված ուժերի զորախումբը երեկ տեղակայվեց Սիրիայում: Ամիսներ շարունակ քաղաքական քննարկումների թեման այլևս տեղափոխվեց Real-politik-ի հարթակ: Այս փաստը միայն խորացրեց քաղաքական և հասարակական շրջանակների անհանգստությունը:
Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի ԵՔՔՎ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում զենքի գործադրմամբ խուլիգանություն կատարելու և ուրիշի կյանքին դիտավորությամբ ծանր մարմնական վնասվածք պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում ձերբակալվել է 4 անձ:
Աշխատանքային այցով Փարիզում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Ֆրանսիայի նախկին վարչապետ Դոմինիկ դը Վիլպենի հետ, ով տարբեր տարիների զբաղեցրել է նաև Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարի և ներքին գործերի նախարարի պաշտոնները։
Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ փետրվարի 9-ին՝ ժամը 10:30-ի դրությամբ, Ստեփանծմինդա–Լարս ավտոճանապարհը բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար:
«Հայ մասնագետների մուտքը Սիրիա իր մեջ բազում վտանգներ է պարունակում` աշխարհաքաղաքական, ռազմական, ներքաղաքական, անվտանգային… Այս դեպքում կա նաև այս վտանգը՝ հատկապես հաշվի առնելով կրոնական տարբերությունը»:
Այս հանգստյան օրերին ֆուտբոլային մի շարք գերտերություններում կկայանա ներքին առաջնության հերթական տուրերի հանդիպումները:
Չնայած կառավարության ծրագրի վերջնական տեքստն անգամ ԱԺ չի հասել, բայց հայտնի է, որ «Բարգավաճ Հայաստանը» կողմ է քվեարկելու կառավարության ծրագրին:
Փետրվարի 9-ին, ժամը 01:49-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Արուճ գյուղի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը մարտի սկզբին պատրաստվում է պաշտոնական այցով մեկնել Գերմանիայի Դաշնային Հանրապետություն, որտեղ նախատեսված են նրա հանդիպումները այդ երկրի խորհրդարանի՝ Բունդեսթագի ղեկավարության հետ:
Քաղաքապետարանի ու քաղաքապետի հետ ամենօրյա շփում ունեցող պաշտոնյաները տարակուսած են` Հայկ Մարությանը, ի տարբերություն Տարոն Մարգարյանի, օրերով կարող է իրենց զանգերին չարձագանքել։ Նրանց ասում են, որ խիստ զբաղված է։