
«ՊՍԺ-ն լավ տարբերակ է, բայց «Բարսելոնան» իմ երազանքն է». Ֆրենկի դե Յոնգ

Կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգը մեկնաբանել է հոլանդական «Այաքսից» «Բարսելոնա» տեղափոխությունը, որն իրականանալու է այս ամռանը:
«ՊՍԺ-ն լավ տարբերակ է, բայց «Բարսելոնան» իմ երազանքն է: Ես ուրախ եմ, որ կնքել եմ 5-ամյա պայմանագիր:
Եթե ամեն ինչ լավ ընթանա, ես կցանկանամ ավարտել կարիերաս այստեղ, ինչպես Լիոնել Մեսսին»,- ասել է դե Յոնգը:
Հիշեցնենք, որ կատալոնական ակումբը վճարել է 21-ամյա կիսապաշտպանի համար 75 մլն եվրո, իսկ մնացած 11 մլն եվրոն հոլանդացիները կարող են ստանալ բոնուսների տեսքով:
Սիրարփի Աղաբաբյան