
Պուտինը ցավակցություն է հայտնել Սերգեյ Յուրսկու հարազատներին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ցավակցական հեռագիր է ուղարկել դերասան Սերգեյ Յուրսկու հարազատներին, նշելով, որ արտիստն իր ստեղծագործությամբ արվեստին անձնվիրաբար ծառայելու օրինակ էր տալիս: Հեռագիրը փետրվարի 8-ին հրապարակվել է Կրեմլի կայքում՚Յուրսկին մահացել է փետրվարի 8-ին, կյանքի 84-րդ տարում:
«Սերգեյ Յուրսկին ականավոր դերասան էր ու ռեժիսոր, պայծառ մարդ, բազմակողմանի տաղանդի տեր: Վարպետորեն տիրապետելով մասնագիտությանը՝ նա փայլուն խաղ էր ցուցադրում երկրի առաջատար թատրոնների բեմերում, ապշեցուցիչ հավաստի, անմոռանալի կերպարներ էր ստեղծում կինեմատոգրաֆում, իր ստեղծագործությամբ արվեստին անձնուրաց, անձնվեր ծառայության օրինակ էր դարձել»,-ասվածէ հեռագրում:
Պուտինն ընդգծել է, որ Յուրսկու հիշատակը միշտ վառ կմնա մերձավորների, ընկերների, գործընկերների ու նրա տաղանդի բոլոր երկրպագուների սրտերում: