
«Իմ գլխավոր քննադատը ես ինքս եմ». Ունայի Էմերի

Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Ունայի Էմերին պատմել է թիմի պրոբլեմների մասին:
«Իմ գլխավոր քննադատը ես ինքս եմ: «Արսենալը» կարող է ավարտել մրցաշրջանը թոփ-4-ում, բայց դա հեշտ չի լինի:
Մենք լավ ենք խաղում մեր դաշտում, սակայն մենք պետք է ավելի լավ անցկացնենք արտագնա խաղերը: Թիմը լավ սկսեց այս մրցաշրջանը, հիմա մենք պետք է վերադարձնենք մեր վստահությունը և մեր խաղը:
Իհարկե, մենք հասկանում ենք, որ պետք է ավելի լավ գործենք պաշտպանությունում: Փորձել ենք խաղալ՝ ինչպես երեկ, այնպես էլ 4 կենտրոնական պաշտպաններով: Կարելի է լինել և կրքոտ, և հանգիստ, բայց գլխավորն աշխատելն է»,- Էմերիին է մեջբերում Sky Sports-ը:
«Արսենալը», հավաքելով 47 միավոր, գրավում է ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակի 6-րդ տեղը:
Փետրվարի 9-ին «Զինագործները» 36-րդ տուրի շրջանակներում արտագնա հանդիպում կանցկացնեն «Հադերսֆիլդ Թաունի» հետ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը