«Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագիծն այս շաբաթ ներկայացնում է հայ գրողների գեղարվեստական ստեղծագործությունների լավագույն տասնյակը՝ ըստ հունվարի վաճառքի տվյալների:
Փետրվարի 7-ին կյանքի 93-րդ տարում վախճանվել է նախկին դեմոկրատ-կոնգրեսական Ջոն Դինգելը, որն ավելի վաղ երկարամյա ծառայության ռեկորդ է սահմանել ամերիկացի օրենսդիրների շրջանում:
Մինչդեռ Հայաստանի արտահանողների միության նախագահ Րաֆֆի Մխչյանը 168.am-ի հետ զրույցում նշեց, որ այս թիրախին հնարավոր է հասնել: «Բայց այդ հնարավորի համար աշխատանք պետք է անել, միայն ասելով չէ»,- հավելեց նա:
Կիսապաշտպանը կարող է դառնալ լոնդոնցիների հետ գործարքի մի մասը:
«Փաշինյանի և Ալիևի միջև դեռևս բանակցային հանդիպում տեղի չի ունեցել: Դրանք ճանաչողական, ընդհանուր քննարկումներ ծավալելու նպատակով միմյանց նկատմամբ միգուցե որոշակի վստահության մթնոլորտ ձևավորելու համար նախաձեռնված հանդիպումներ են եղել»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը:
Փետրվարի 9-ին մեկնարկել է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի աշխատանքային այցը Արցախի Հանրապետություն:
Վերադարձ լավագույն ավանդույթներին:
Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյի օդանավակայաններում ուժեղ ձյան պատճառով չեղյալ են համարվել ավելի քան հարյուր չվերթներ: Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը:
Կառավարությունը խրախուսում է Հայաստանում էկոզարգացումը և փորձ է անում ներմուծված էլեկտրական շարժիչով մեքենաներից սահմանին չգանձել ավելացված արժեքի հարկը:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Փարիզում մասնակցել է Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) 90-րդ Ընդհանուր ժողովին։
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի շահերի պաշտպան Հայկ Ալումյանն այսօր լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց, որ Քոչարյանի գործով պատրաստվում են դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան և Վճռաբեկ դատարան։
Ֆրանսիայի իրավապահ մարմինների աշխատակիցները ստիպված են եղել պաշտպանվել «դեղին բաճկոնավորներ»-ի գործողություններից:
«Չելսիի» գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարին մամուլի ասուլիսի ժամանակ կոմպլիմենտներ է շռայլել մոտակա մրցակցի՝ «Մանչեսթեր Սիթիի» հասցեին, և գնահատական է տվել ընթացիկ մրցաշրջանում լոնդոնցիների հեռանկարների վերաբերյալ:
Փետրվարի 9-ին ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանն ընդունեց անցած տարի ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված ոստիկանության ավագ ենթասպա Արա Շախգուլյանի այրուն՝ Մարինե Շախգուլյանին, և որդիներին՝ Դավիթ և Ալբերտ Շախգուլյաններին:
Ֆրանսիայում հրդեհվել է բնակելի տուն, որը պատկանում է այդ երկրի Ազգային ժողովի նախագահ Ռիշար Ֆեռանին:
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի շահերի պաշտպան Հայկ Ալումյանն օրերս լրագրողների հետ զրույցում նշել էր, որ Ռոբերտ Քոչարյանի դեմ ցուցմունք տված անձի պաշտոնը բավականին բարձրացրել են, սակայն չէր նշել, թե կոնկրետ որ պաշտոնյայի մասին է խոսքը։
Մոսկվա կատարած աշխատանքային այցի շրջանակներում Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը փետրվարի 9-ին հանդիպել է ՌԴ զինված ուժերի հարավային ռազմական օկրուգի հրամանատար, գեներալ-գնդապետ Ալեքսանդր Դվորնիկովի հետ:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտնել է, որ Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում քննարկվելիք հիմնական թեմաները լինելու են ահաբեկչության դեմ պայքարն ու Աֆրիկայի տնտեսական զարգացման հարցը:
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցի շուրջ ստեղծված անորոշությունը հիվանդագին է կազմակերպության համար, սակայն այն չի ազդի ՀԱՊԿ արդյունավետության և մարտունակության վրա: Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում ասել է Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Ալեքսանդր Պանկինը:
«Արցախի շուրջ ընթացող քննարկումների հետ կապված որոշ փորձագետներ, քաղաքական գործիչներ տագնապ են բարձրացնում, նշում են, թե տեսնում են որոշակի ստորջրյա զարգացումներ, մյուսներն էլ ասում են, թե սա ավելորդ աղմուկ է: Այո՛, հիմա սեղանին չկա ինչ-որ փաստաթուղթ, որտեղ խոսվում է տարածքները զիջելու վերաբերյալ, բայց բժիշկը երբ նայում է հիվանդին՝ զգում է ախտանիշներ, որի հիման վրա որոշում է, թե ի՞նչ է կատարվում: Բավականին վախեցնող հիմք կա, որը ստիպում է Հայաստանում ցանկացած քաղաքական զարգացման զգուշավոր նայել»:
Գյումրու «Շիրակը» մեկնել է Բելեք, Անթալիա` ուսումնամարզական հավաքի:
«Ի տարբերություն Առաջին ատյանի դատարանի, Վճռաբեկ քրեական դատարանում Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստի ընթացքը եղավ օրինական, դատավորն ընկալում էր մեր բերած փաստարկները։ Դժբախտաբար, այս ամենով հանդերձ, դատավորն իրեն թույլ տվեց կոպտորեն խախտել օրենքն իր վերջնական որոշման մեջ և շարունակեց կալանքի տակ պահել Ռոբերտ Քոչարյանին»:
2018 թ. սեպտեմբերի 13-ին, ոստիկանության Վաղարշապատի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Աղավնատուն գյուղի մի տնից սառնարան են գողացել:
Մյունխենում փետրվարի 16-18-ը կանցկացվի անվտանգության հարցերով հերթական համաժողովը: Կքննարկվեն Եվրոպայի ապագային, Մերձավոր Արևելքում հակամարտությանն ու տրանսատլանտյան հարաբերություններին առնչվող հարցեր: Համաժողովին կմասնակցի մոտ 20 երկրի նախագահ ու վարչապետ, մոտ 500 քաղաքական գործիչ ու փորձագետ, տեղի կունենան տարբեր մակարդակների երկկողմ հանդիպումներ:
Իրանի խորհրդարանը մոտ ժամանակներս կվավերացնի Եվրասիական տնտեսական միության ու պաշտոնական Թեհրանի միջև ազատ առևտրի գոտի ստեղծելու մասին համաձայնագիրը:
Ըստ ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպան, «Ընդդեմ իրավական կամայականությունների» հ/կ նախագահ Լարիսա Ալավերդյանի, եթե Ռոբերտ Քոչարյանի դեպքում խոսում են սահմանադրական կարգի տապալման մասին, ապա պետք է հիշեն նաև Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին ևս, որը 1996 թվականին նույնպես տապալել է սահմանադրական կարգը, քանի որ նախագահական ընտրություններում Տեր-Պետրոսյանը չէր հաղթել։
Հյուսիսային Կորեա-ԱՄՆ երկրորդ գագաթնաժողովը կկայանա Հանոյ քաղաքում:
Հասարակական գործիչ Ազատ Արշակյանը, խոսելով Հայաստանի դատական համակարգից և մեծ հնչեղություն ստացած դատական գործերից, մասնավորապես՝ Ռոբերտ Քոչարյանի և Մանվել Գրիգորյանի, այսօրվա ասուլիսում նշեց, որ պետք է առաջ քաշել այն հարցը, որ դատախազն ու փաստաբանը շտապ ապացուցեն, թե ով է ուժեղ։
Խաբեությամբ Հայաստանում հայտնված Հնդկաստանի չորս քաղաքացիները, ովքեր փետրվարի 9-ին վերադարձել են հայրենիք, ներկայացրել են իրենց հետ տեղի ունեցած դեպքի մանրամասները:
Փետրվարի 9-ի ցերեկը, 10-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում` ձյան, նախալեռնային և հովտային շրջաններում՝ անձրևի տեսքով, տեղ-տեղ նաև մառախուղ: Փետրվարի 11-14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: