ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Արմեն Էլբակյանի ծննդյան 65-ամյակի առթիվ:
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը փետրվարի 11-ին ընդունել է ՀՀ-ում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփին։
Երևանի թիվ 2-րդ բուժմիավորման ՓԲԸ-ի ռազմավարական ուղղություններից մեկն է արագ, որակյալ, մատչելի և ցածր ճառագայթմամբ ախտորոշիչ հետազոտությունների ապահովումը։
Գոյություն ունեն շատ դիետաներ, որոնց կարող եք հետևել, եթե ցանկանում եք ավելի առողջ կյանքով ապրել, բայց դժվար է հասկանալ՝ ո ՞ր դիետան կարող է ապահովել ավելի երկարատև արդյունքներ: Դա հասկանալու համար մասնագետների մի խումբ ուսումնասիրություններ է իրականացրել:
«Նման իրավիճակում Հայաստանի առաքելությունը կարող է ասոցիացվել Ռուսաստանի Դաշնության և Սիրիայում ռուսական քաղաքականության հետ՝ իր բոլոր բացասական հետևանքներով»։
«Միլանը» պայմաններ է ներկայացրել գլխավոր մարզիչ Ջենարո Գատուզոյին, որոնց կատարման դեպքում միայն նա կմնա թիմի ղեկին հաջորդ մրցաշրջանում:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին:
«Մշակույթի նախարարությունը որպես առանձին նախարարություն, ավելի բարձր կարգավիճակ և լծակներ ունի: Երբեմն ասում են՝ թող նախարարությունը չլինի, միայն թե գործ անեն, բայց հենց «միայն թե» գործ անելու համար կարգավիճակը կարևոր է, քանի որ լծակների է տիրապետում»,- ընդգծեց հուշարձանագետը:
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը փետրվարի 11-ին ընդունել է Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին:
Թուրինցիները նշանառության տակ են առել եգիպտացուն:
Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցներն օրերս բերման էին ենթարկել ՀՀ քաղաքացի Կ.Հ.-ին, երբ վերջինս «Հայփոստի» բաժանմունքից ստացել էր իր անվամբ Իսպանիայից Հայաստան ներմուծված` 17 գրամ քաշով «մարիխուանա» տեսակի թմրամիջոցի պարունակությամբ փոստային առաքանին: Փաստի առթիվ ՊԵԿ քննչական վարչությունում հարուցվել էր քրեական գործ, իսկ քաղաքացի Կ.Հ-ի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել էր կալանավորումը:
ՀՀ զինված ուժերի զորամասներից մեկում փետրվարի 11-ին զինծառայող է զոհվել: Այս մասին հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
«Այստեղ կարևոր է հետևյալ հանգամանքը, մեր Կառավարության ներկայացուցիչները բազմիցս ասել են, որ իրենց բոլոր որոշումները պետք է ընդունվեն հանրային լայն քննարկման, կոնսենսուսի արդյունքում։ Մենք տեսնում ենք, որ գյուղատնտեսության, սփյուռքի և մշակույթի ոլորտներում առնվազն մենք ունենք ճիշտ հակառակ պատկերը»։
168.am-ի հետ զրույցում նա ասաց, որ մարզպետի հետ այդ թեմայի շուրջ զրույց չի ծավալել, պարզապես տեսել է՝ թափուր հաստիք կա, զուտ պետությանն օգտակար լինելու անհագ մղումով դիմել է «Արտաշատի» ՋՕԸ, որպեսզի գա ու ժողովրդին ծառայի:
Ամերիկյան գլխավոր երաժշտական մրցանակի` «Գրեմմիի» հաղթողներն արժանացել են պանծալի արձանիկին:
«Կառավարությունն ընդառաջել է, ստացել ենք վարչապետին ուղղված նամակի պատասխանը: Առողջապահության նախարարությունում հիմա խումբ է ձևավորվել, և մեզ հետ քննարկում են նախագծի մի շարք կետեր»,- 168.am-ի հետ զրույցում ասաց նարգիլեի բիզնեսով զբաղվողներից Ժորա Փանոսյանը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանիին՝ Իսլամական հեղափոխության հաղթանակի 40-ամյակի առթիվ: Ուղերձում, մասնավորապես, ասված է.
«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան պատմել է կարևոր խաղերում խաղացողների դերի մասին:
Երկրորդ տարին անընդմեջ Կոնվերս Բանկն արժանանում է որակի գերազանցության Euro STP Excellence Award մրցանակի: Եվրոպական առաջատար բանկերից մեկի՝ բելգիական KBC Bank N.V. բանկի այս հեղինակավոր մրցանակը Կոնվերս Բանկին է շնորհվել «միջազգային փոխանցումների իրականացման բարձր որակի և բացառիկ աճի ապահովման համար»:
ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ Սերգեյ Յուրսկուն այսօր հողին են հանձնել Մոսկվայի Տրոեկուրովյան գերեզմանատան 21-րդ տեղամասում՝ այսպես կոչված Դերասանների ծառուղում, տեղեկացնում է Life-ը:
Սիրո տոներին ընդառաջ ՎիվաՍել-ՄՏՍ-ը տրամադրում է 50 ԳԲ ինտերնետ և «Y» սակագնային պլան 30 օրով՝ ընկերության սպասարկման կենտրոններում «Samsung», «iPhone», «Honor», «Xiaomi» և այլ սմարթֆոնների մի շարք մոդելներ գնելու դեպքում:
Ուժեղացված ծառայություն Երևանում․ ՃՈ աշխատակիցները փակ համարանիշներով մեքենաներ են հայտնաբերել։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը եւ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն փետրվարի 13-ին Սոչիի հանդիպմանը կքննարկեն եվրասիական տարածքում ինտեգրացիոն գործընթացների զարգացման հեռանկարները:
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը անդրադարձել է Նաիրա Զոհրաբյանի ահազանգին, թե շտապօգնության կանչով ժամանած բժիկները հրաժարվում են թոքային խնդիրներ ունեցող հիվանդներին տեղափոխել հիվանդանոց՝ մինչև հիվանդը չլուծի հիվանդանոցի խնդիրը:
Հայաստանի ժուռնալիստների միությունն իր խորին ցավակցությունն է հայտնում ՀԺՄ նախկին նախագահ Աստղիկ Գևորգյանին՝ սիրելի քրոջ՝ Նինա Գևորգյանի մահվան կապակցությամբ։
Հայաստանի բոլոր մարզպետարաններում աշխատակիցների 30 տոկոսը կկրճատվի: Կառավարությունում համայնքապետերի հետ հանդիպումից հետո լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին հայտարարեց ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը:
Գևորգ Սիմոնյանի խոսքով, եթե այսքանից հետո մարզպետը հրաժարական չտա, ապա քաղաքապետի ընտրությունների օրը՝ փետրվարի 17-ին, տեղամասը փակելու են, և որևէ ընտրություն չի լինի։
Փետրվարի 9-ին, ժամը 23.50-ին, հիվանդանոցից ոստիկանության Ախուրյանի բաժնում հաղորդում է ստացվել, որ «կրծքավանդակի ձախ կեսի 10-րդ կողերի շրջանի, որովայնի, ձախ բազկի և դաստակի կտրված արյունահոսող վերքեր 1,3 չափերի» վնասվածքով բուժօգնության է տեղափոխվել 1971 թ. ծնված Գագիկ Մ.-ն, որն, ըստ բժշկի տեղեկանքի, ի վիճակի չի եղել հայտարարություն տալու:
Հայաստանի համայնքներում 2008 թվականից մինչ այսօր կուտակված 42 միլիարդ դրամի ապառք կա: Այս մասին կառավարությունում համայնքապետերի հետ հանդիպմանն ասաց ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը:
Մնում է ենթադրել, որ իսկապես չկա լուրջ պայքար ստվերի, կոռուպցիայի և մենաշնորհների դեմ, կամ այդ չարիքները չեն եղել այնպիսի մեծ, որոնց նվազեցումը կարող է բերել տնտեսության իսկապես հեղափոխական զարգացման։ Կարծում եմ՝ այս հարցերը վաղը կտրվեն կառավարության ներկայացուցիչներին։