Բաժիններ՝

Կրեմլում նշել են Սոչիում Պուտինի և Լուկաշենկոյի առաջիկա բանակցությունների թեմաները

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը եւ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն փետրվարի 13-ին Սոչիի հանդիպմանը կքննարկեն եվրասիական տարածքում ինտեգրացիոն գործընթացների զարգացման հեռանկարները: Այդ մասին հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը:

«Փետրվարի տասներեքին Սոչիում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանդիպում կունենա Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ, որը Ռուսաստանում կգտնվի աշխատանքային այցով: Բանակցությունների ընթացքում կքննարկվեն երկկողմ օրակարգի հանգուցային հարցերը եւ եվրասիական տարածքում ինտեգրացիոն գործընթացների զարգացման հեռանկարները»,-ասված է հաղորդագրության մեջ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728