
«Միլանի» ղեկավարությունը վերջնագիր է ներկայացրել Գատուզոյին

«Միլանը» պայմաններ է ներկայացրել գլխավոր մարզիչ Ջենարո Գատուզոյին, որոնց կատարման դեպքում միայն նա կմնա թիմի ղեկին հաջորդ մրցաշրջանում:
Ինչպես հաղորդում է Corriere della Sera պարբերականը, մարզիչը կմնա «ռոսոներների» ղեկին, եթե նրան հաջողվի մրցաշրջանն ավարտել Չեմպիոնների լիգայի գոտում:
Գատուզոն գլխավորեց «Միլանը» 2017թ. նոյեմբերին՝ այդ պաշտոնում փոխարինելով Վինչենցո Մոնտելային:
Ավելի վաղ այս մրցաշրջանում թիմը դուրս թռավ Եվրոպայի լիգայի խմբային փուլից, բայց դուրս եկավ Իտալիայի գավաթի կիսաեզրափակիչ:
Տվյալ պահին «Միլանը» գրավում է Սերիա Ա-ի մրցաշարային աղյուսակի 7-րդ տեղը՝ հետ մնալով 4-րդ տեղում ընթացող «Ռոմայից» 2 միավորով:
Պատրաստեց Անի Գաբուզյանը