
«Ֆուտբոլը պատկանում է խաղացողներին, այլ ոչ թե՝ մարզիչներին». Պեպ Գվարդիոլա

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան պատմել է կարևոր խաղերում խաղացողների դերի մասին:
«Մաուրիցիո Սարի, Խոսեպ Գվարդիոլա, Յուրգեն Կլոպ կամ յուրաքանչյուր այլ մարզիչ այստեղ գլխավորը չեն: Այս խաղը պատկանում է ֆուտբոլիստներին, իսկ յուրահատուկ խաղերը՝ յուրահատուկ ֆուտբոլիստներին: Մեծ պահերի ժամանակ առաջին պլան են գալիս մեծ մարզիկները:
Լինում է, որ խաղացողները թաքնվում են, երբ վրա են հասնում այդպիսի պահերը, բայց մյուսները մեկ քայլ առաջ են անում և ասում են. «Ես այստեղ եմ, բոսս, և ես պատրաստվում եմ հաղթել այս խաղը»: Մեծ ակումբներին պետք են այսպիսի խաղացողներ: Ամեն ինչ շատ պարզ է»,- Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը