
Արսեն Թորոսյանի պատասխանը՝ Նաիրա Զոհրաբյանին

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը անդրադարձել է Նաիրա Զոհրաբյանի ահազանգին, թե շտապօգնության կանչով ժամանած բժիկները հրաժարվում են թոքային խնդիրներ ունեցող հիվանդներին տեղափոխել հիվանդանոց՝ մինչև հիվանդը չլուծի հիվանդանոցի խնդիրը:
«Ի պատասխան ՀՀ ազգային ժողովի Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ տիկին Նաիրա Զոհրաբյանի ահազանգի, հայտնում եմ, որ խնդրին քաջատեղյակ եմ և անդրադարձել եմ դրան դեռ 5 օր առաջ՝ իմ կողմից հատուկ հրաման ստորագրելով, որը սահմանում է անհետաձգելի բուժօգնության պետական պատվեր ունեցող բուժհիմնարկներում վերակենդանացման բաժանմունքներում շտապօգնության կանչերի համար հատուկ ազատ տեղեր պահելու մեխանիզմը։
Հավելյալ տեղեկացնեմ նաև, որ վաղվանից Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ում կգործակվի թոքերի արհեստական շնչառության ևս 6 սարք, որը թույլ կտա ավելի մեծ թվով պացիենտներ հոսպիտալացնել»։
https://www.facebook.com/ATorosyanOfficial/posts/872975652888701?__xts__[0]=68.ARAc0ZVx9GeYLKAKqjwuAWTIiHeZw57uRRDTCSngF6VzqWVNp2Un2OC8hyq0MphJwbkn1e6hXfTsN9snw0CMqE1MbCW7_vQ7V7OfYl3yaCVl3xMAQE3h-F9uL1-7hQQZ5PGmW-SuJWGpqDps2fFf7ZEivl-IlT2V8ARKtlIofQtZa_aNJQmDdQgpuab6JGNI40kbsObXuQBRcjHalDYErj8TVBaAqwtquY-tcQQyDetksV_jRICfXmyOSFagQ96XD09u74ivUkPMQkqQBfsi12uAiv2f6on0lrFCcJAW1F8qaTeOifi9V4xWC_4CZ6YTPBzKv2AXrfalQGIUr1GP6bep7Q3SuW5RQ1cnjNWWgnzADY_GIYuK9sy6sex7kL9LDFRg6cXOYytoCZcjTNJJeOVrS28lyswYbdXiMMFX0hfSoqpatI9fVvID6W0XvY57w0w26Uy_XUzuE-LLGeqdyVgF4dHox_X7ktPbLo6-OwDSE9xpe1U&__tn__=-R