Ո՞րն է լավագույն դիետան, որի օգնությամբ մինչ Սուրբ Ծնունդ կազատվեք ավելորդ քաշից

Գոյություն ունեն շատ դիետաներ, որոնց կարող եք հետևել, եթե ցանկանում եք ավելի առողջ կյանքով ապրել, բայց դժվար է հասկանալ՝ ո ՞ր դիետան կարող է ապահովել ավելի երկարատև արդյունքներ: Դա հասկանալու համար մասնագետների մի խումբ ուսումնասիրություններ է իրականացրել:

Ճիշտ սննդակարգի, ճարպակալման, շաքարախտի, սրտի հիվանդությունների և սննդի հոգեբանության փորձագետների ամերիկյան խորհուրդն ուսումնասիրել և դասակարգել  է 40  դիետա: Այդ փորձագետների կողմից յուրաքանչյուր տարի կազմվող ցանկերը ցույց են տալիս, թե որոնք են ամենաարդյունավետ դիետաները կարճաժամկետ և երկարաժամկետ քաշի կորստի համար, որոնք են ամենաթեթև դիետաները, որոնց դուք ամենայն հավանականությամբ երկար ժամանակ կհետևեք, և որոնք են համարվում ոչ անվտանգ, քանի որ օրգանիզմին բավարար քանակությամբ սննդանյութեր չեն մատակարարում:

Լուծումը գտնված է

Ընդհանուր առմամբ, լավագույն դիետաների շարքում երկրորդ տեղը զբաղեցնում է կետոգենիկ դիետան, ըստ որի՝ պետք է շատացնել ճարպերի օգտագործման քանակը և նվազեցնել ածխաջրերինը, որին, ինչպես հայտնի է, հետևում են Քիմ Քարդաշյանը և Միք Ջագերը: Փորձագետները մտահոգված էին այդքան բարձր քանակի ճարպից առողջությանը հասցվող ռիսկով, հատկապես այն մարդկանց առողջությանը, որոնք լյարդի և երիկամների խնդիրներ ունեն:

Կարդացեք նաև

Հաղթող տեղը կիսում են հետևյալ երկու դիետաները՝ DASH դիետան և Միջերկրածովյան դիետան: Դուք կարող եք ծանոթ լինել Միջերկրածովյան դիետային. նախորդը քիչ հայտնի է, սակայն այն գլխավորել է ամեն տարի փորձագետների կողմից կազմվող լավագույն դիետաների ցանկը: Սակայն երկուսն էլ, ինչպես նաև մյուս տասնյակում տեղ գտած դիետաները, հաստատում են իրենց արդյունավետությունը. մարդիկ, որոնք հետևում են այդ դիետաներին, քաշ են կորցնում և նվազեցնում արյան բարձր ճնշման, շաքարախտի և այլ հիվանդություններ ունենալու ռիսկը:

DASH-դիետան ստեղծվել է ԱՄՆ-ի Սրտի, թոքերի և արյան ազգային ինստիտուտի (NHLBI) կողմից և առաջարկում է օրական վեցից ութ չափաբաժին հացահատիկ, չորսից հինգ չափաբաժին բանջարեղեն և մրգեր, վեց չափաբաժին անճարպ միս (հավի կամ ձկան), ընկուզեղեն կամ սերմեր և երկուսից երեք չափաբաժին ճարպ: Չափաբաժիններից յուրաքանչյուրը փոքր է: Օրինակ՝ 28 գրամ միս կամ 1 թ/գ բուսական յուղ: Աղի օգտագործումը սահմանափակվում է մոտ կես թեյի գդալով:

Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ հատկապես ֆիզիկական վարժություններով ուղեկցվող դիետան նվազեցնում է քաշը, ինչպես նաև արյան ճնշումը: Փորձագետների կարծիքով՝ այս դիետային հետևելը բավականին հեշտ է, և օրվա ընթացքում Ձեզ սոված չեք զգա:

Միջերկրածովյան դիետան, որն ընդգրկում է իր մեջ մրգեր, բանջարեղեն, ամբողջական հացահատիկ, ձիթապտղի յուղ, ձուկ, ընկուզեղեն, ընտանի թռչուններ, ձու, պանիր և յոգուրտ՝ չափավոր քանակությամբ, նման է DASH-դիետային՝ բացառությամբ հատուկ չափաբաժնի սահմանափակումների: Որոշ ուսումնասիրություններ ցույց են տալիս քաշի իջեցում, մինչդեռ մնացածը երկիմաստ են: Սակայն կարծիք գոյություն ունի, որ միջերկրածովյան դիետան կանխում է շաքարախտը և սրտի հիվանդությունները: Դրան նաև թեթև և անգամ հաճելի է հետևել: Ընդհանուր առմամբ լավագույն տեղերում գտնվող դիետաներն այդքան էլ խիստ սահմանափակումներ չունեն:

Այսպիսով, Ճկուն բուսական դիետան (անգլ.՝ Flexitarian diet), որը բուսակերություն է՝ մսի ոչ մշտական օգտագործմամբ, ավելի բարձր է գնահատվում, քան վեգանական դիետան:

WHOLE30  դիետան, հում սննդի դիետայի հետ, ամենաքիչ առողջարարն է, և երկուսն էլ խիստ սահմանափակումներ ունեն ոմանց համար լավագույն դիետաներ կոչվելու համար:

Հրապարակման պատրաստեց Լաուրա Ասատրյան

Տեսանյութեր

Լրահոս