Կոնվերս Բանկը կրկին արժանացել է KBC բանկի «STP Excellence Award» մրցանակին
Երկրորդ տարին անընդմեջ Կոնվերս Բանկն արժանանում է որակի գերազանցության Euro STP Excellence Award մրցանակի: Եվրոպական առաջատար բանկերից մեկի՝ բելգիական KBC Bank N.V. բանկի այս հեղինակավոր մրցանակը Կոնվերս Բանկին է շնորհվել «միջազգային փոխանցումների իրականացման բարձր որակի և բացառիկ աճի ապահովման համար»: Միևնույն ժամանակ, այն վկայում է Բանկի կողմից մատուցվող գործառնական ծառայությունների՝ միջազգային որակական չափանիշներին համապատասխանության մասին:
«Կոնվերս բանկը հետևողական է հաճախորդներին որակյալ ծառայությունների մատուցմանը՝ այդ թվում միջազգային գործառնությունների իրականացման ոլորտում: 2018թ SWIFT համակարգով Եվրո արժույթով փոխանցումների 99.96%-ը Բանկի կողմից կատարվել է առանց մարդկային միջամտության՝ ապահովելով փոխանցումների իրականացման առավելագույն արագություն, ինչը հերթական անգամ բարձր գնահատականի է արժանանում արտասահմանյան գործընկեր բանկերի կողմից: Մենք բարձր ենք գնահատում KBC Bank N.V. բանկի հետ համագործակցությունը՝ մրցանակի շնորհումը համարելով ևս մեկ ձեռքբերում գործառնական գերազանցության ապահովման ոլորտում»,-նշել է Կոնվերս Բանկի Միջազգային հարաբերությունների և առևտրի ֆինանսավորման բաժնի ղեկավար Նելլի Քոչարյանը: