«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արտակ Մանուկյանի կարծիքով՝ «Պետական կենսաթոշակների մասին օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» նախագիծն անհրաժեշտություն է, սակայն ոչ բավարար, քանի որ Հայաստանում համախառն ներքին արդյունքի աճին զուգընթաց՝ աղքատության առումով ստորին խավի մոտ սոցիալական պատկերը գրեթե չի փոխվել։
«Ինչպես մեր գործընկերները նշեցին՝ 25.500 դրամն այն գումարը չէ, որի վրա մենք կարող ենք հիմնվել և «ռիփորթներ» անել, թե ծայրահեղ աղքատության շեմը հաղթահարեցինք, հատկապես, որ հաշվարկներ արվել են 2016 թվականի տվյալների հիման վրա։ Իհարկե, յուրաքանչյուր բարձրացում շատ լավ է, սակայն ցանկացած բարձրացում, որ արվում է, այն առաջին հերթին պետք է հիմնվի սպառողական զամբյուղի գումարի վրա, որն այսօր հստակ մենք չունենք, քանի որ հաշվարկներ չեն արվել»:
Կազմվել է համապատասխան արձանագրություն և նշված ավտոմեքենան տեղափոխվել հատուկ պահպանվող տարածք:
Գիտությունների ազգային ակադեմիայի տարեկան ընդհանուր ժողովի ընթացքում ունեցած ելույթում Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց Հայաստանում գիտությունը զարգացնելու իր տեսլականը, այդ ուղղությամբ կառավարության գործունեության հիմնական ուղղությունները, Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի և գիտակրթական հաստատությունների հետ համագործակցության ուղիները:
«Մենք նպատակ ենք դրել Հայաստանը դարձնել գյուղատնտեսական տեխնոլոգիաներ արտահանող երկիր»,-ասաց նա՝ հավելելով, որ առաջիկայում «Սպայկա» ընկերությունը պարտատոմսեր է թողարկելու հնարավորություն տալով ընկերության ուժին հավատացողներին մաս կազմել գործընթացին:
168.am-ի տեղեկություններով՝ այսօր ժամը 16։00-ին մի խումբ վերլուծաբաններ, քաղաքագետներ կհանդիպեն ՀՀ Արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հետ։
Անցած հանգստյան օրերին Ագարակի սահմանային անցակետում ծառայության ընթացքում Հայաստանի սահմանը հատող տրանսպորտային միջոցներին և անձանց ստուգելիս Հայաստանում ՌԴ Դաշնային անվտանգության ծառայության սահմանապահները կանխել են երկրի տարածք թմրանյութերի անօրինական անցկացման երկու փորձ:
ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվող օպերատիվ հավաքի շրջանակում մարտի 26-ին «ՀՀ զինված ուժերում առկա վիճակը և զարգացման ուղղությունները» թեմայով դասախոսությամբ հանդես եկել է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը:
Սերբիայի Ժողովրդական սկուպշչինայի (միապալատ խորհրդարան) վաղաժամկետ ընտրությունները կարող են անցկացվել 2019 թվականի հունիսին, իսկ տեղական ընտրությունները՝ 2020 թվականի մայիսին:
ԱԺ Առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանն ԱԺ-ում անդրադառնալով «Պետական կենսաթոշակների մասին օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծին՝ հիշեցրեց, որ կառավարության ծրագրում հստակ նշված է եղել «աղքատության վերացում» խոստումը, և ներկայացված ծրագիրն ընդամենը մեկ քայլ է՝ դեպի այդ խնդրի լուծումը։
Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը հայտարարել է, որ Թուրքիայի զինված ուժերին պատկանող կործանիչները հետապանդել են իրեն, երբ ինքը մարտի 25-ին ուղղաթիռով մեկնում էր Էգեյան ծովի Ագատոիսիոն կղզի, որտեղ պետք է Հունաստանի անկախության օրվա կապակցությամբ միջոցառումներ անցկացվեին։
Ով կփորձի չհամաձայնվել նշված փաստերի հետ, կարժանան «ժողովրդի թշնամի», «char u naxanz» պիտակին, և ֆեյսբուքյան դիվանային զորքի կողմից կդատապարտվեն բազմաշերտ ու բազմաբովանդակ հայհոյանքների:
Մեքսիկայի նախագահ Անդրես Մանուել Լոպես Օբրադորը նամակ է հղել Իսպանիայի Ֆիլիպ VI թագավորին այն խախտումների համար ներողություն խնդրելու հորդորով, որոնք կատարվել են նվաճման ժամանակաշրջան:
Ազգային ժողովի գլխադասային հանձնաժողովը բացասական եզրակացություն է տվել ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության որոշ պատգամավորների կողմից ներկայացրած նախագծին, որով առաջարկում են փոփոխություններ կատարել Աշխատանքային օրենսգրքում։
Էներգետիկ հարցերով փորձագետ, Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի դասախոս Վահե Դավթյանը «Ռուսարմինֆո»-ի հետ զրույցում անդրադարձել է վերջին շրջանում հայկական լրատվամիջոցներում ու փորձագիտական շրջանակներում ակտիվորեն քննարկվող այն ենթադրությանը, որ շարքային սպառողների համար գազի սակագինը կարող է թանկանալ:
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանի կարծիքով՝ Աշխատանքային օրենսգրքում պետք է փոփոխություններ կատարվեն, քանի որ ներկայիս օրենսգրքով ընտրովի քաղաքական պաշտոններում հայտնված մարդիկ զրկվում են գիտամանկավարժական գործունեությամբ զբաղվելուց։
Սաուդյան Արաբիան վճռականորեն մերժում է ու դատապարտում Գոլանի բարձունքների նկատմամբ Իսրայելի ինքնիշխանությունը ճանաչելու ԱՄՆ-ի վարչակազմի որոշումը:
Նիկոլ Փաշինյանը մասնակցում է «Սպայկա» ընկերության պանրի գործարանի բացմանը:
Մարտի 25-ին, ժամը 20.00-ի սահմաններում, «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 68-րդ կմ-ին վրաերթի է ենթարկել 15-ամյա Արմեն Ժամկոչյանին, որը նշված մեքենայով հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) նախագահ Պերճ Սեդրակյանի հետ:
Կուբայի Պետխորհրդի եւ Նախարարների խորհրդի նախագահ Միգել Դիաս-Կանելը մարտի 25-ի երեկոյան Հավանայի Հեղափոխության պալատում ընդունել է Ուելսի արքայազն Չառլզին եւ նրա տիկնոջը՝ Քոռնուոլի դքսուհի Քամիլային, որոնք այցով գտնվում են կղզում։
«Բաժնետիրական ընկերությունների մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծի և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն ԱԺ նիստում ներկայացրեց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը:
Վերջին ժամանակներս էլեկտրականության երկրորդ համատարած անջատումը լույս մարտի 26-ի գիշերն առանց լույսի է թողել Վենեսուելայի տարածքի 88 տոկոսը:
Հայաստանում 18 հազար մարդու կենսաթոշակը կբարձրանա` դառնալով 25 հազար 500 դրամ: Պետությունը ներդնում Է նոր` նվազագույն կենսաթոշակի ինստիտուտ:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը եւ Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն Վաշինգտոնում կայացած բանակցությունների արդյունքում հավաստել են այն կարծիքը, որ անհրաժեշտ է համատեղ դիմակայել Իրանին Մերձավոր Արեւելքում:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 26-ին ընդունել է Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանին:
ԱՄՆ-ի զինված ուժերը հակահրթիռային պաշտպանության համակարգի վարժանքների շրջանակում, որոնց ընթացքում առաջին անգամ երկու հակահրթիռների համազարկային արձակում է իրականացվել, մարտի 25-ին հաջողությամբ միջմայրցամաքային բալիստիկ հրթիռ (ՄԲՀ) են կալանել Խաղաղ օվկիանոսի երկնքում:
Բաքվի խոշոր առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել։
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցողները Հայաստան կատարած այցի արդյունքներով հայտարարել են, որ երկրի իշխանությունները հիանալի հասկանում են հանրության ակնկալիքները:
Բուլղարիայում ՀՀ դեսպանությունում մարտի 25-ին տեղի է ունեցել դեսպան Արմեն Սարգսյանի և Սոֆիայի մարզպետ Իլիան Տոդորովի (Ilian Todorov) աշխատանքային հանդիպումը: