Սաուդյան Արաբիան դատապարտել է ԱՄՆ-ի կողմից Գոլանի բարձունքներն Իսրայելինը ճանաչելը
Սաուդյան Արաբիան վճռականորեն մերժում է ու դատապարտում Գոլանի բարձունքների նկատմամբ Իսրայելի ինքնիշխանությունը ճանաչելու ԱՄՆ-ի վարչակազմի որոշումը: Այդ մասին ասված է Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարության՝ Twitter-ում զետեղված հաղորդագրության մեջ:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուի հետ մարտի 25-ին Սպիտակ տանը կայացած հանդիպման ընթացքում հռչակագիր է ստորագրել Գոլանի բարձունքների նկատմամբ Իսրայելի ինքնիշխանությունը ճանաչելու մասին:
Ավելի վաղ նախագահ Թրամփի որոշումը դատապարտել են Պարսից ծոցի այլ երկրներ, այդ թվում՝ Կատարը եւ Քուվեյթը: «Գոլանի բարձունքների նկատմամբ Սաուդյան Արաբիայի դիրքորոշումը չի փոխվել: Դրանք, միջազգային որոշումների համաձայն, արաբական սիրիական բռնազավթված տարածքներ են, եւ այլ իրականություն պարտադրելու բոլոր փորձերը իրականում ոչինչ չեն փոխի»,-նշվում է հաղորդագրության մեջ:
Էր Ռիադն ընդգծել է որ ամերիկյան վարչակազմի որոշումը «ՄԱԿ-ի կանոնադրության եւ միջազգային իրավունքի սկզբունքների, ինչպես նաեւ այդ կապակցությամբ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ընդունած բանաձեւերի բացահայտ խախտում է»:
Թագավորության համոզմամբ, այս որոշումը բացասական լուրջ հետեւանքներ կունենա Մերձավոր Արեւելքի իրադրության խաղաղ կարգավորման, տարածաշրջանի անվտանգության ու կայունության համար, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: