Բաժիններ՝

ԱՄՆ-ը հակահրթիռների հաջող փորձարկում է իրականացրել Խաղաղ օվկիանոսում

ԱՄՆ-ի զինված ուժերը հակահրթիռային պաշտպանության համակարգի վարժանքների շրջանակում, որոնց ընթացքում առաջին անգամ երկու հակահրթիռների համազարկային արձակում է իրականացվել, մարտի 25-ին հաջողությամբ միջմայրցամաքային բալիստիկ հրթիռ (ՄԲՀ) են կալանել Խաղաղ օվկիանոսի երկնքում: Այդ մասին հայտնել է ԱՄՆ-ի Հակահրթիռային պաշտպանության գործակալությունը:

«Այսօր միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի կալանման հաջող փորձարկում կատարվեց,- ասված է Հակահրթիռային պաշտպանության գործակալության հաղորդագրության մեջ:- Դա ՄԲՀ-ի առաջին միաժամանակյա կալանումն էր ցամաքային բազավորման երկու հակահրթիռների համազարկային արձակման ընթացքում»:

Տեղական զանգվածային լրատվամիջոցները նշում են, որ դա ԱՄՆ-ի մայրցամաքային մասի հակահրթիռային պաշտպանության համակարգի առաջին հաջող փորձարկումն է սկսած 2017 թվականի մայիսից:

2020 թվականի նոր ռազմական բյուջեի շրջանակում Պենտագոնն 9,4 միլիարդ դոլար է պահանջել հակահրթիռային պաշտպանության համակարգի զարգացման ծրագրի համար, հաղորդել է «Ինտերֆաքսը»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031