Բաժիններ՝

Թվային անվտանգության ոլորտում թրեյներների թրեյնինգի հրավեր

Ժուռնալիստների միջազգային ֆեդերացիան (International Federation of Journalists) Նորվեգիայի Արտաքին գործերի նախարարության հետ համատեղ կազմակերպում է թրեյներների թրեյնինգ (ToT – Training of trainers) թվային անվտանգության ոլորտում, որը տեղի կունենա Թբիլիսիում, ապրիլի 17-24-ը, որին կհաջորդեն հետաքննող լրագրողների համար նախատեսված դասընթացներ:

Թրեյնինգի ավարտին թրեյները հնարավորություն կունենա անցկացնելու մեկօրյա դասընթաց տեղի լրագրողների համար:

Բոլոր նրանք, ովքեր ունեն ՏՏ ոլորտում լավ գիտելիքներ և հմտություններ, մասնավորապես՝ համակարգիչ և բջջային հեռախոս, ազատ են մասնակցության հայտ ներկայացնելու:

Միջոցառումն անցկացվելու է ռուսերեն/անգլերեն՝ համաժամանակյա թարգմանությամբ: Լեզուներից մեկի փայլուն իմացությունը պարտադիր է:

Ժուռնալիստների միջազգային ֆեդերացիան կհոգա ճանապարհածախսը, կացության և սննդի ծախսերը:

Դիմելու համար խնդրում ենք Հայաստանի ժուռնալիստների միության էլ. փոստին՝ [email protected], ուղարկել ձեր ինքնակենսագրականը (CV) և ոլորտում ունեցած ձեր փորձառության ամփոփ նկարագրությունը։

Հարցերի համար կարող եք զանգահարել հետևյալ հեռախոսահամարով՝ 094 71 77 75:

Հայաստանի ժուռնալիստների միություն

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930