Բաժիններ՝

«Սա պարզապես տնտեսական պատրերազմ չէ, սա տնտեսական ահաբեկչություն է». Մոհամադ Ջավադ Զարիֆ

Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը ԱՄՆ-ի կողմից Թեհրանի վրա գործադրվող ճնշումը որակել է «տնտեսական ահաբեկչություն», քանի որ այն խանգարում է օգնություն ցուցաբերել Իրանում հեղեղումներից տուժածներին։

«ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի «առավելագույն ճնշումը»՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2231 բանաձեւի եւ Միջազգային դատարանի վճռի չկատարումը, խանգարում են իրանկան Կարմիր մահիկի կողմից բոլոր այն շրջաններին օգնություն ցուցաբերելուն, որոնք ամայացել են աննախադեպ հեղեղումներից»,- գրել է Զարիֆը Twitter-ում, նշելով, որ Իրանն այդ պատճառով չի ստանում փրկարար ուղղաթիռներ:

«Սա պարզապես տնտեսական պատրերազմ չէ, սա տնտեսական ահաբեկչություն է»,- հավելել է Իրանի ԱԳ նախարարության ղեկավարը:

Անցած շաբաթվանից Իրանում մոլեգնում են տեղատարափներից առաջացած սաստիկ հեղեղումները, որոնք ընդգրկել են երկրի նահանգների մոտավարապես մեկ երրորդը: Տարերքի հարվածը տասնյակ մարդկանց կյանք Է խլել: Երկրի իշխանությունները որոշել են զինվորականներին գործի դնել տուժածներին օգնելու եւ հեղեղումների հետեւանքները վերացնելու համար, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930