
Վրաստանն ԱՄՆ-ի հետ ուղիղ ավիահաղորդակցություն հաստատելու աշխատանքներ է կատարում

Վրաստանի էկոնոմիկայի եւ կայուն զարգացման նախարարությունն աշխատում է ԱՄՆ-ի հետ ուղիղ ավիահաղորդակցություն հաստատելու վրա եւ հատուկ հետազոտություն Է պատրաստում դրա համար: Այդ մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն կառավարության նիստից առաջ կայացած բրիֆինգում:
«Նշված հետազոտությունը կօգնի մեզ ներգրավելու համապատասխան ընկերությանը, որպեսզի ժամանակին սկսվեն թռիչքները Վրաստանից ԱՄՆ: Ես վստահ եմ, որ ուղիղ ավիաչվերթները կօգնեն մեզ մեծացնելու տնտեսական այն ներուժը, որն առկա է երկու երկրներում»,- ասել է Բախտաձեն:
Վրաստանը 2018 թվականին ԱՄՆ է արտահանել ավելի քան 159 միլիոն դոլար գումարի ապրանքներ: Վաշինգտոնն, իր հերթին, Թբիլիսիին մատկարարել է 359 մլն դոլարի արտադրանք, հաղորդել է ՏԱՍՍ-ը: