Բաժիններ՝

Ավստրիայի կանցլերը դեմ է արտահայտվել Brexit-ի նոր հետաձգմանը

Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցը հայտարարել է, որ ներկայում չկա պատճառ Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու հերթական հետաձգման համար: Այդ մասին ավստրիական կառավարության ղեկավարը հայտնել է Straubinger Tagblatt գերմանական թերթին:

«Մենք՝ որպես Եվրոպական միություն, հստակ ժամկետներ ենք սահմանել, եւ այժմ այդ ժամկետները վերստին փոխելու պատճառներ չկան, բացառությամբ եթե ինչ-որ բան փոխվի բուն Մեծ Բրիտանիայում: Բայց առայժմ բանը դրան չի հասել»,- Կուրցի խոսքը մեջբերել է Մամուլի ավստրիական գործակալությունը: Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը Եվրամիությանը խնդրել է ԵՄ-ից թագավորության դուրս գալը հետաձգել մինչեւ հունիսի 30-ը: Այդ մասին ասված է Բրիտանիայի նախարարների կաբինետի ղեկավարի նամակում, որը ապրիլի 5-ին ուղարկվել է Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկին եւ զետեղված է կառավարական տեղեկատվության կայքում:

«Մեծ Բրիտանիայի կառավարությունն առաջարկում է, որ (ԵՄ-ի մասին Լիսաբոնի պայմանագրի 50-րդ հոդվածի շրջանակում բանակցությունների) այդ ժամանակաշրջանը երկարացվի մինչեւ 2019 թվականի հունիսի 30-ը»,- նշվում է նամակում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս