Բաժիններ՝

Սուլշերը «Մանչեսթեր Յունայթեդ» կհրավիրի 5 նոր ֆուտբոլիստների

Մրցաշրջանի ավարտից հետո «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Օլե-Գունար Սուլշերը ցանկանում է թիմ հրավիրել 5 նոր ֆուտբոլիստների:

Նորվեգացին մտադիր է ամրապնդել աջ և կենտրոնական պաշտպանի դիրքերը, ինչպես նաև ցանկանում է ստորագրել ունիվերսալ հարձակվողի:

Եթե ամռանն «Օլդ Թրաֆֆորդից» հեռանան Խուան Մատան և Անդեր Էրերան, որոնց պայմանագրերի ժամկետները լրանում են, Սուլշերը կփորձի ձեռք բերել նաև միջին գծի խաղացողների:

«Մանչեսթեր Յունայթեդի» շորթ-լիստում են հայտնվել «Բորուսիայի» հարձակողական ոճի կիսապաշտպան Ջեյդոն Սանջոն և «Քրիսթալ Փելեսի» պաշտպան Աարոն Ուան-Բիսական: Բացի այդ, ակումբը նախատեսում է ակադեմիայի մի քանի ֆուտբոլիստների ներգրավել հիմնական կազմում: Այս մասին գրում է The Telegraph-ը:

Սուլշերը, ինչպես և «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին գլխավոր մարզիչ Սըր Ալեքս Ֆերյգուսոնն իր ժամանակներում, մտադիր է թիմը կառուցել բրիտանացի ֆուտբոլիստների շուրջ:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս