Կրկին հետաձգվեց Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական կողմի ներկայացրած բողոքի քննությունը

Վերաքննիչ քրեական դատարանը կրկին հետաձգեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքը երկու ամսով երկարացնելու վերաբերյալ Առաջին ատյանի դատարանի որոշման դեմ պաշտպանական կողմի ներկայացրած բողոքի քննությունը։

Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խմբի անդամ Արամ Օրբելյանի խոսքով՝ բողոքի քննությունը կվերսկսվի ապրիլի 9-ին։

«Այսօր բողոքների ներկայացման գործընթացն իրականացրեցինք, բողոքի քննությունը չի ավարտվել, ավարտվել է միայն բողոքի  ներկայացումը։ Պարոն Քոչարյանը դեռ չի խոսել, ակնկալում ենք, որ ապրիլի 9-ին կխոսի։ Որոշակի հարցերի շուրջ դիրքորոշում ներկայացրել է, բայց հիմնական ելույթ դեռ չի եղել»,- լրագրողների հետ զրույցում նշեց փաստաբանը։

Հիշեցնենք, որ մարտի 15-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել էր  ՀՔԾ-ի կողմից ներկայացրած միջնորդությունը՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորումը երկու ամսով երկարացնելու վերաբերյալ։

Զվարթ Խաչատրյան

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930