Բաժիններ՝

«Դուխով Հայաստան բաց հասարակություն» էջի հեղինակը ձերբակալվել է. Արթուր Վանեցյան. Factor.am

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարականը արդեն ի կատար է ածվել և ֆեյսբուքյան «Դուխով Հայաստան բաց հասարակություն» էջի հեղինակը բացահայտվել է, հարցաքննվել է, հարուցվել է քրեական գործ. Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) տնօրեն Արթուր Վանեցյանը։

Նա նաև ասել է, որ «Քրեական գործը հարուցվել է ռասսայական, կրոնական,և ազգային ատելություն սերմանելու հատկանիշներով։ Մնացած մանրասմաները կտրամադրի ԱԱԾ լրատվական կենտրոնը»։

Հիշեցնենք, որ Փաշինյանը երեկ Ազգային անվտանգության ծառայությանը հրահանգել էր պայքարել սոցիալական ցանցերում կեղծ օգտատերերի և կեղծ լուրեր տարածողների դեմ։ Եվ մինչ հասարակությունը և փորձագիտական,  քաղաքական հանրությունը քննարկում է այդ հրահանգի վտանգավորությունը և ժողովրդավարական արժեքներին դեմ լինելու հանգամանքը, ԱԱԾ-ն ձերբակալում է և գործ է հարուցվում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս