Բաժիններ՝

ԱՊՀ-ի երկրների պաշտպանության նախարարները մայիսի 5-ին հանդիպում կանցկացնեն Ռուսաստանում

ԱՊՀ-ի մասնակից երկրների պաշտպանության նախարարները մայիսի 5-ին հանդիպում կանցկացնեն Ռուսաստանում: Այդ մասին ապրիլի 5-ին հայտարարել է ԱՊՀ-ի գործկոմի նախագահ-գործադիր քարտուղար Սերգեյ Լեբեդեւը՝ ամփոփելով ԱՊՀ-ի երկրների արտաքին գործերի նախարարների խորհրդի՝ Մոսկվայում կայացած նիստի արդյունքները:

«Մայիսի 5-ին Ռուսաստանի տարածքում կկայանա ԱՊՀ-ի երկրների պաշտպանության նախարարների հանդիպումը»,- ասել է Լեբեդեւը: Նա նաեւ հայտնել է, որ արդեն մոտ ժամանակներս մի ամբողջ շարք հանդիպումներ կանցկացվեն ԱՊՀ-ի հովանու ներքո, ներառյալ կառավարությունների ղեկավարների հանդիպումը:

«Մայիսի 31-ին Աշգաբադում կկայանա Համագործակցության կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստը: Մայիսի կեսին Դուշանբեում տեղի կունենա մեր հատուկ ծառայությունների ղեկավարների հանդիպումը,- տեղեկացրել է Լեբեդեւը:- Բառացիորեն երկու շաբաթից կկայանա ԱՊՀ-ի Միջխորհրդարանական վեհաժողովի գարնանային նստաշրջանը, որին կմասնակցի Ուզբեկստանի խորհրդարանի պատվիրակությունը, որը վերջերս է միացել մեզ»:

Այլ միջոցառումների թվում նա նշել Է գիտական եւ ստեղծագործական մտավորականության համաժողովը, որը նախատեսվում Է մայիսի 15-16-ն անցկացնել Աշգաբադում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս