Բաժիններ՝

Համաշխարհային բանկը Վենեսուսլայի ՀՆԱ-ի 25 տոկոսով անկում է կանխատեսել

Համաշխարհային բանկի կանխատեսմամբ՝ Վենեսուսլայի տնտեսությունը 2019 թվականին 18 տոկոսից մինչեւ 30 տոկոս, իսկ ավելի հավանական է՝ 25 տոկոս անկում կունենա, 2020 թվականի իրադրությունն անհնարին է կանխատեսել երկրում տիրող անորոշության պատճառով: Բանկը զեկույց է հրապարակել Լատինական Ամերիկայի եւ Կարիբյան տարածաշրջանի երկրների իրադրության վերաբերյալ։

«2019 թվականի համար Համաշխարհային բանկը Վենեսուելայի ՀՆԱ-ի կորուստները գնահատում է 18-30 տոկոսի ընդգրկույթում: 2020 թվականին Վենեսուելայի համար ՀՆԱ-ի դինամիկայի կանխատեսումը որոշված չէ ապագա տնտեսական իրադրության հետ կապված մեծ անորոշության պատճառով»,- ասված է զեկույցում: Ընդ որում բազային կանխատեսումը Վենեսուսլայի ՀՆԱ-ի անկում է ենթադրում 25 տոկոսով, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս